Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 67-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի դրույթներով, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանին ՈՐՈՇՈՒՄ Է`
1.Աճուրդային եղանակով օտարել համայնքային սեփականություն հանդիսացող բնակավայրերի բնակելի կառուցապատման հողերից Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի Արթիկ քաղաքի Տոնականյան փողոց 28/11 գտնվող 08-002-0153-0277 կադաստրային ծածկագրով 0,01384հա մակերեսով հողատարածքը` (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 23112022-08-0043, տրված 2022թվականի նոյեմբերի 23-ին):
2.Օտարման մեկնարկային գին հաստատել 1քմ-ի համար` 5000(հինգ հազար) Հայաստանի Հանրապետության դրամ: |