Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ սահմանված անշարժ գույքի՝ ըստ դրա գտնվելու վայրի հասցեավորման, ինչպես նաև անշարժ գույքի հասցեների ռեստրի ստեղծման և վարման կարգի 28-րդ, 29-րդ կետի 4-րդ ենթակետով և հիմք ընդունելով Արսեն Ռազմիկի Երիցյանի 2024թվականի նոյեմբերի 06-ի N 6104 դիմումը
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ` Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի, Արթիկ համայնքի Արթիկ քաղաքի բնակիչ Արսեն Ռազմիկի Երիցյանին (ծնված 1983 թվականի հունիսի 03-ին) պատկանող 2014 թվականի մայիսի 14-ի անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայականով /N 14052014-08-0011/ փաստագրված Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի, Արթիկ համայնք Արթիկ քաղաք Ղարիբջանյան փողոց, 22 հասցեում գտնվող հողամասին և անշարժ գույքին տրամադրել Հայաստանի Հանրապետություն Շիրակի մարզ, Արթիկ համայնք, քաղաք Արթիկ Ղարիբջանյան փողոց, 24 բնակելի տուն հասցեն: