Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 28-րդ կետով, <<Նորմատիվ իրավական ակտերի>> մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով և 3-րդ մասով, 34-րդ հոդվածի 1-ին, 2-րդ, 3-րդ մասերով՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանին, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանին Ո Ր Ո Շ Ո Ի Մ Է
1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանու 2021 թվականի դեկտեմբերի 30-ի <<Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկի համայնքապետարանի աշխատակազմի աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին>> թիվ 10-Ա որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները.
1) Թիվ 10-Ա որոշման 2-րդ հավելվածի 6-րդ կետում ավելացնել նոր 4-րդ կետ՝ <<Քաղաքացիների սպասարկման գրասենյակի պատասխանատու 1 դրույք, աշխատավարձ՝ 210000>> և 5-րդ կետ՝ <<Մշակութային և գրադարանների ոլորտների պատասխանատու 1 դրույք, աշխատավարձ՝ 210000>> թիվը և բառերը և <<ընդամենը աշխատակազմ 144>> թվի փոխարեն կարդալ <<146>> թիվը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդող օրվանից: |