Այսօր: Չորեքշաբթի, 13 Նոյեմբերի 2024թ.
Արթիկի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 140
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



06 նոյեմբերի 2024 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՄԵՂՐԱՇԵՆ ԳՅՈՒՂԻ 13-ՐԴ ՓՈՂՈՑ, 3 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆԸ ԿԻՑ ՀՈՂԱՄԱՍԻ ԵՎ ԱՄՐԱԿԱՅՎԱԾ ՇԵՆՔ-ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԱՆԱՀԻՏ ԳԱՐԵԳԻՆԻ ՄԱՐԳԱՐՅԱՆԻՆ ԵՎ ԱԼԼԱ ԱՇՈՏԻ ՄԱՐԳԱՐՅԱՆԻՆ, ԳՈՒՅՔԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հարցի քննարկման համար հիմք է հանդիսացել Անահիտ Գարեգինի Մարգարյանի 2024 թվականի հունիսի 11-ի թիվ 3129 դիմումը: Տեղագրական հանույթի ճշգրտումից պարզվել է, որ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի Մեղրաշեն գյուղում գտնվող 08-083-0018-0010 կադաստրային ծածկագրով, Ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրով (սեղանամատյան թիվ 4957 )փաստագրված հողամասի մակերեսը փաստացի կազմում է 0․24722 հա, որը օգտագործում են Անահիտ Գարեգինի Մարգարյանը և Ալլա Աշոտի Մարգարյանը: Օրինական 0․24722 հա մակերեսով հողամասը առկա շենք-շինություններով օրենքի ուժով կարող է փոխանցվել անհատույց սեփականության իրավունքով: Հաշվի առնելով, որ բնակելի տունը կառուցվել է մինչև 2001 թվականը(հիմք՝ որակավորման վկայական ունեցող անձի կողմից տրված չափագրական փաստաթղթեր), Անահիտ Գարեգինի Մարգարյանի և Ալլա Աշոտի Մարգարյանի բնակելի տան զբաղեցրած և դրա սպասարկման համար անհրաժեշտ հողամասը ընդգրկված չէ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողամասերի ցանկում, ղեկավարվելով «Իրավունքը հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, <<Տեղական ինքնակառավարման մասին>> 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ սահմանված անշարժ գույքի՝ ըստ դրա գտնվելու վայրի հասցեավորման, ինչպես նաև անշարժ գույքի հասցեների ռեստրի ստեղծման և վարման կարգի 28-րդ, 29-րդ կետի 3-րդ ենթակետով և 53-րդ կետով

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`

1.Վերականգնել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի Մեղրաշեն գյուղի 13-րդ փողոց 3 բնակելի տուն հասցեում գտնվող գույքային միավորների նկատմամբ Անահիտ Գարեգինի Մարգարյանի (ծնված՝ 1963 թվականի նոյեմբերի 26-ին) և Ալլա Աշոտի Մարգարյանի (ծնված՝ 1989 թվականի հունվարի 24-ին) հողօգտագործման իրավունքը՝ բնակելի տան զբաղեցրած և սպասարկման համար անհրաժեշտ օրինական 0․24722 հա. մակերեսով հողամասի և մինչև 2001 թվականի մայիսի 15-ը կառուցված ու դրա վրա գտնվող շենք-շինությունների նկատմամբ:

2.Հողամասի սահմանները որոշվում են Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ղեկավարի կողմից հաստատված հատակագծով:

3.Որոշման կատարման հսկողությունը դնել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկի համայնքապետարաի քաղաքաշինության և հողաշինության բաժնի վրա:

4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում օրենքով սահմանված կարգով իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՆԱՆԻԿ ՈՍԿԱՆՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) ՌԱՖԻԿ ՀՈՎՍԵՓՅԱՆ   Արկադի Գրիգորյան   Նարեկ Սահակյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ազատության հր. 1
(0244)5 20-21
artikmun@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 53002393@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԹԻԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner