Հարցի քննարկման համար հիմք է հանդիսացել Ղևոնդ Վահրամի Չախոյանի (ծնված 1988 թվականի փետրվարի 05-ին) 2024 թվականի հուլիսի 16-ի թիվ 3699 դիմումը: Տեղագրական հանույթի ճշգրտումից պարզվել է, որ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի Մեծ Մանթաշ գյուղի 18-րդ փողոց 1-ին նրբանցք 8 բնակելի տուն հասցեում գտնվող, 08-079-0058-0013 կադաստրային ծածկագրով, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Մեծ Մանթաշ գյուղի հողային բարեփոխումների և սեփականաշնորհման տեղական հանձնաժողովի 1991 թվականի մայիսի 15-ի №10 որոշմամբ հատկացված հողամասի մակերեսը փաստացի կազմում է 0․19767 հա, որը օգտագործում են Ղևոնդ Վահրամի Չախոյանը և Վարդանուշ Վահրամի Չախոյանը : Օրինական 0․19767 հա մակերեսով հողամասը առկա շենք-շինություններով օրենքի ուժով կարող է փոխանցվել անհատույց սեփականության իրավունքով: Հաշվի առնելով, որ բնակելի տունը կառուցվել է մինչև 2001 թվականը(հիմք՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Մեծ Մանթաշ գյուղի հողային բարեփոխումների և սեփականաշնորհման տեղական հանձնաժողովի 1991 թվականի մայիսի 15-ի №10 որոշում), Ղևոնդ Վահրամի Չախոյանի և Վարդանուշ Վահրամի Չախոյանի բնակելի տան զբաղեցրած և դրա սպասարկման համար անհրաժեշտ հողամասը ընդգրկված չէ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողամասերի ցանկում, ղեկավարվելով «Իրավունքը հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, <<Տեղական ինքնակառավարման մասին>> 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ սահմանված անշարժ գույքի՝ ըստ դրա գտնվելու վայրի հասցեավորման, ինչպես նաև անշարժ գույքի հասցեների ռեստրի ստեղծման և վարման կարգի 28-րդ, 29-րդ կետի 3-րդ ենթակետով և 53-րդ կետով
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`
1.Վերականգնել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի Մեծ Մանթաշ գյուղի 18-րդ փողոց 1-ին նրբանցք 8 բնակելի տուն հասցեում գտնվող գույքային միավորների նկատմամբ Ղևոնդ Վահրամի Չախոյանի ( ծնված՝ 1988 թվականի փետրվարի 05-ին ) և Վարդանուշ Վահրամի Չախոյանի ( ծնված՝ 1989 թվականի ապրիլի 20-ին) հողօգտագործման իրավունքը՝ բնակելի տան զբաղեցրած և սպասարկման համար անհրաժեշտ օրինական 0․19767 հա. մակերեսով հողամասի և մինչև 2001 թվականի մայիսի 15-ը կառուցված ու դրա վրա գտնվող շենք-շինությունների նկատմամբ:
2. Հողամասում առկա 2001 թվականի մայիսի 15-ից հետո կառուցված շինությունը թողնել ինքնակամ:
3.Հողամասի սահմանները որոշվում են Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ղեկավարի կողմից հաստատված հատակագծով:
4.Որոշման կատարման հսկողությունը դնել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկի համայնքապետարաի քաղաքաշինության և հողաշինության բաժնի վրա:
5.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում օրենքով սահմանված կարգով իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: