Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանին ՈՐՈՇՈՒՄ Է՝
1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի 2024 թվականի բյուջեի Ընդհանուր բնույթի հանրային ծառայություններ /այլ դասերին չպատկանող/ բաժնի ,,Այլ կապիտալ դրամաշնորհներ’’ (4657) հոդվածում ննախատեսված գումարից՝ 2284000 /երկու միլիոն երկու հարյուր ութսունչորս հազար/ Հայաստանի Հանրապետության դրամ հատկացնել «Հայկական Կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպությանը՝ «Վերականգնող էներգիայի և էներգա-արդյունավետության խթանում Շիրակի մարզի համայնքներում» ծրագրի համաֆինանսավորման գումար:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդող օրվանից: |