Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով, «Տեղական տուրքերի և վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 4.1 կետով , Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 16-ի N 236-Ն որոշման հավելված 1-ով, և հաշվի առնելով «ԱԴԱ-ԳՐԻԳ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից վճարված տեղական տուրքի գումարները և ներկայացված մտից հայտը՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1.Տալ թույլտվություն «ԱԴԱ-ԳՐԻԳ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը 2025 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի Անուշավան գյուղի 1-ին փողոց 43 հասցեում գտնվող և ընկերությանը պատկանող գազալցակայանում սեղմված բնական գազի վաճառք իրականացնելու համար:
2. «ԱԴԱ-ԳՐԻԳ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը պարտավոր է Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի Անուշավան բնակավայրի 900205112197 հաշվեհամարին վճարել 2025 թվականի համար նախատեսված տեղական տուրքի գումարի տարբերության մեկ հարյուր հազար (100,000) Հայաստանի Հանրապետության դրամը:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին «ԱԴԱ-ԳՐԻԳ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: