Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի, «Տեղական տուրքերի և վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի, հիմք ընդունելով Արթիկ համայնքի ավագանու 2022 թվականի նոյեմբերի 28-ի N 228-Ն որոշմամբ հաստատված հավելված N 2-ի 14-րդ կետը, հաշվի առնելով համայնքի սոցիալապես անապահով ընտանիքներին սոցիալական աջակցություն ցուցաբերելու անհրաժեշտությունը և համայնքի ղեկավարի կողմից համայնքում տեղական վճարների դրույքաչափի նվազեցման արտոնություն կիրառելու գործընթացն ապահովելու նպատակով՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանին ՈՐՈՇՈՒՄ Է՝
1.Հաստատել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքում տեղական վճարների դրույքաչափի նվազեցման արտոնություն կիրառելու կարգը՝ համաձայն հավելվածի։ 2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: |