Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով և 18-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանու 2022 թվականի դեկտեմբերի 22-ի թիվ 235-Ն որոշումը ՀայաստանիՀանրապետությանՇիրակիմարզիԱրթիկհամայնքիավագանին ՈՐՈՇՈՒՄ Է`
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի 2023 թվականի բյուջեի «Հանգստի և սպորտի ծառայություններ» բաժնում նախատեսված գումարից կատարել հատկացում ընդամենը 80000 (ութսուն հազար) Հայաստանի Հանրապետության դրամ՝ համաձայն հավելվածի, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի «Պեմզաշենի արվեստի դպրոց» համայնքային ոչ առևտրային կազմակերպության դուդուկի խմբի սանին և դասատուին՝ հանրապետական երաժշտական մրցույթ-փառատոնին փայլուն մասնակցության համար: |