Այսօր: Չորեքշաբթի, 13 Նոյեմբերի 2024թ.
Արթիկի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 133
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



07 նոյեմբերի 2024 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԹԻԿԻ ՔԱՂԽՈՐՀՐԴԻ ԳՈՐԾԿՈՄԻ 1996 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 16-Ի № 3 ՆԻՍՏԻ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 3-րդ կետերով և 34-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 3-րդ մասերով, <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ և 27.1-րդ կետերով և հիմք ընդունելով Շուշիկ Լևոնի Գրիգորյանի 2024 թվականի հոկտեմբերի 04-ի № 5454 դիմումը

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ` 1. Հայաստանի Հանրապետության Արթիկի քաղխորհրդի գործկոմի 1996 թվականի մարտի 16-ի <<Արթիկ քաղաքի բնակիչ Շուշիկ Լևոնի Մատինյանի դիմումը իր զբաղեցրած բնակարանը որպես սեփականություն անհատույց իրեն հատկացնելու մասին>> թիվ 3 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը՝ <<Շուշիկ Լևոնի Մատինյան>>-ի փոխարեն գրել՝ <<Շուշիկ Լևոնի Գրիգորյան>>: 2. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում իրազեկման օրվան հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՆԱՆԻԿ ՈՍԿԱՆՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) ԳԱՅԱՆԵ ՌԵՀԱՆՅԱՆ   Արկադի Գրիգորյան   Նարեկ Սահակյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝46f395e0-0e91-4313-91ed-b6b5b5cbde49



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ազատության հր. 1
(0244)5 20-21
artikmun@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 53002393@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԹԻԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner