Այսօր: Հինգշաբթի, 21 Նոյեմբերի 2024թ.
Արթիկի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 132
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔ
Խորհրդակցություն N 17
 
Համար 17Ամսաթիվ 07/07/2014 08:30
Վարող ԱՐՍԵՆ ԱԲՐԱՀԱՄՅԱՆՎայրՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱՍԵՆՅԱԿՈՒՄ
Մասնակիցներ
ՏեսակՀԵՐԹԱԿԱՆՆկարագրություն *ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ N 17
Բովանդակություն *

ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ N 17

ՀայաստանիՀանրապետությանԱրթիկի քաղաքապետի մոտ

օպերատիվհարցերովխորհրդակցության

 

07.07.2014թ. կայացավԱրթիկհամայնքի` օպերատիվհարցերովխորհրդակցությունը` նախագահությամբքաղաքապետԱ.Աբրահամյանի: Բացակա` Գ.Ղուլիջօղլյան:

 

Օրակարգ`

1. Քաղաքապետարանի գործունեության կիսամյակային արդյունքների մասին:

1.1 Քաղաքապետարանի աշխատակիցների կողմից օրենսդրությամբ իրենց վերապահված գործառույթների և քաղաքապետի հանձնարարականների նկատմամբ կատարողական կարգապահության մասին. /զեկ.` Ա.Աբրահամյան/

1.2 Եկամուտներիհաշվառմանևհավաքագրման մասին./զեկ.` Ա.Աբրահամյան/

1.3 Համայնքային բյուջեի միջոցներով իրականացված աշխատանքների մասին:

/զեկ.` Գ.Ղուլիջօղլյան/

2. Համայնքային ոչ առևտրային կազմակերպություններում նոր ուսումնական տարվա նախապատրաստական աշխատանքների մասին.

  Ընթացիկ հարցեր:

 

1-ինհարցիվերաբերյալ`

Քաղաքապետն ամփոփեց քաղաքապետարանի գործունեության կիսամյակային արդյունքները` տալով համապատասխան գնահատականներ: Մանսավորապես`

1.1 Քաղաքապետն անդրադարձավ քաղաքապետարանի աշխատակիցների կողմից օրենսդրությամբ իրենց վերապահված գործառույթների և քաղաքապետի հանձնարարականների նկատմամբ  կատարողական կարգապահության հարցին: Նա նշեց, որ  Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգով ներքին գործավարության վարման որակը քաղաքապետարանի աշխատակիցների կողմից նրանց կատարողական կարգապահության գնահատման հիմնական չափորոշիչն է: 

Քաղաքապետն իր դժգոհությունը հայտնեց Քաղաքային տնտեսության բաժնի կողմից  Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգի միջոցով գործավարության ձախողման և վիճակը շտկելու ուղղությամբ իր հանձնարարականը չկատարելու վերաբերյալ,  ինչի կապակցությամբ Ա.Խաչատրյանին հայտարարեց նախազգուշացում` որպես  կարգապահական տույժ:

Քաղաքապետը հանձնարարեց Կ.Մկրտչյանին ներկայացնել առաջարկություն սույն խնդրի կարգավորման ուղղությամբ:

1.2 Քաղաքապետը որպես դրական գնահատեց եկամուտներիհավաքագրման ուղղությամբ տարվող աշխատանքները` նշելով, որ ներկա դրությամբ համայնքային բյուջե է գանձվել 7.5 մլն դրամով ավելի գումար` նախորդ ժամանակահատվածի համեմատ:

1.3 Օրակարգի հաջորդ հարցի վերաբերյալ` համայնքային բյուջեի միջոցներով իրականացված մյուս աշխատանքների մասին, զեկույց էր ներկայացնելու Գ.Ղուլիջօղլյանը, ով հարգելի պատճառով բացակայում էր խորհրդակցությունից: Քաղաքապետն ընդհանուր գծերով անդրադարձավ կիսամյակային կտրվածքով քաղաքային բարեկարգման ուղղությամբ իրականացված աշխատանքներին: Նա մասնավորապես նշեց Բաղրամյան և հարակից փողոցներում արտաքին լուսավորության ցանցի վերանորոգման աշխատանքների և դաշտամիջյան ճանապարհի նորոգման աշխատանքների ավարտի մասին:

Որպես ներկա դրությամբ առավել խնդրահարույց` քաղաքապետը նշեց Կոմիտաս թաղամասի կոյուղու հարցը:

Քաղաքապետը հանձնարարեց Ա.Խաչատրյանին օպերատիվ վերահսկողություն  իրականացնել և տեղեկություն ներկայացնել քաղաքապետի ուղղակի հանձնարարականով աղբավայրերում աշխատանքներ կատարելու և դրանց ծավալի վերաբերյալ` այդ նպատակով Ս.Բիչախչյանին համապատասխան հանձնարարություն տալով:

Քաղաքապետը հանձնարարեց Ա.Խաչատրյանին ուսումնասիրել արոտավայր տանող ճանապարհի նորոգման վերաբերյալ մասնավոր անձի կողմից ստացված առաջարկությունը և քայլեր ձեռնարկել աշխատանքների համար անհրաժեշտ տեխնիկայի ապահովման ուղղությամբ:

Քաղաքապետը տեղեկացրեց, որ կատարվել է խաղահրապարակի կառուցման ծախսերի հաշվարկ, և միայն արհեստական խոտածածկույթի արժեքը կազմում է 15մլն. դրամ: Ներկա դրությամբ համայնքային բյուջեից այսպիսի ծախսեր կատարելը հնարավոր չէ, ուստի  ծրագիրը ժամանակավորապես կասեցվում է:

2-րդհարցիվերաբերյալ`

Քաղաքապետը հանձնարարեց Հ.Գասպարյանին ուշադրության կենտրոնում պահել Համայնքային ոչ առևտրային կազմակերպություններում նոր` 2014-2015, ուսումնական տարվա նախապատրաստական աշխատանքները և տարեսկզբին ընդառաջ վեր հանել խնդիրները` դրանք լուծելու նպատակով: Քաղաքապետը պահանջեց հատուկ ուշադրություն դարձնել  այս աշխատանքների իրականացմանը նախակրթարանում` որպես ժամկետներով գործընթացն առավել շուտ սկսող և հավանական խնդիրներով առավել բարդ օղակի:

Ընթացիկ հարցեր

 

Քաղաքապետը տեղեկացավ Ա.Խաչատրյանից ՀՀ վերահսկիչ պալատի կողմից մատնանշված թերացումների ուղղման վերաբերյալ:  Քաղաքապետը նշեց, որ համայնքային գործառույթների իրականացման ընթացքում Արթիկի քաղաքապետարանը լավագույնս ապահովում է դրանց չափելիության նորմատիվները: Քաղաքապետը հանձնարարեց քաղաքապետարանի աշխատակազմի բաժնի պետերին ինքնաստուգման ենթարկել բաժիններում ստեղծվող փաստաթղթերի վիճակը` ևս մեկ անգամ համոզվելու համար դրանց կազմման և պահպանման համապատասխանությանը սահմանված նորմերին:


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ազատության հր. 1
(0244)5 20-21
artikmun@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 53002393@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԹԻԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner