Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 20-րդ կետով,<<Աղբահանության և սանիտարական մաքրման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 4-րդ և 13-րդ հոդվածի 3-րդ մասերով, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանին
Ո Ր Ո Շ Ո Ի Մ Է՝ 1.Հաստատել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի վարչական տարածքում 2022 թվականի աղբահանության իրականացման կարգը՝ համաձայն հավելված 1-ի:
2.Հաստատել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի վարչական տարածքում սանիտարական մաքրման սխեման՝ համաձայն հավելված 2-ի:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասերորդ օրը:
|