Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի մայիսի 8-ի թիվ 714-Ն որոշմամբ սահմանված <<Պետության և համայնքի սեփականությունը հանդիսացող հողամասերի տրամադրման կարգի>> 13-րդ կետի բ) ենթակետով և Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին կետի 3-րդ ենթակետով,հիմք ընդունելով 2024 թվականի մայիսի 24-ի անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման №24052024-08-0037 վկայականը, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանին ՈՐՈՇՈՒՄ Է`
1.Ընդունել համայնքի ղեկավարի առաջարկությունը, աճուրդային եղանակով օտարել Հայաստանի Հանրապետություն Շիրակի մարզ Արթիկի համայնք Անկախության փողոց 14/2 հողամաս հասցեում գտնվող, 08-002-0072-0025 կադաստրային ծածկագրով, 0,00292հա մակերեսով, բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասը:
2. Օտարման մեկնարկային գին հաստատել 1 քմ-ի համար 5000 (հինգ հազար) Հայաստանի Հանրապետության դրամ, ընդհանուր՝ 146000 (մեկ հարյուր քառասունվեց հազար) Հայաստանի Հանրապետության դրամ:
3.Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում օրենքով սահմանված կարգով իրազեկման օրվան հաջորդող օրվանից: |