Այսօր: Շաբաթ, 21 Դեկտեմբերի 2024թ.
Արթիկի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 23
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 184-Ա
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԷՄՄԱ ՅԱՅԼՈՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Արթիկ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2024 թվականի N_
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԱՆԴԱՄՆԵՐԻՆ ԴՐԱՄԱԿԱՆ ՓՈԽՀԱՏՈՒՑՈՒՄ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի   24-րդ հոդված 1-ին մասով, 20-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով՝Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանին

ՈՐՈՇՈՒՄ Է

1.     Հայաստանի Հանրապետության Շիակի մարզի Արթիկ համայնքի ավագնու անդամներն իրենց պարտականությունների իրականացման հետևանքով կատարած ծախսերի դիմաց տրամադրել դրամական փոխհատուցում  կիսամյակի համար 75000 /յոթանասունհինգ հազար/ Հայաստանի Հանրապետության դրամ :

2.    Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետով նախատեսված դրամական փոխհատուցումը Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանու անդամներին տրամադրվում  է.

1) Առանց ավագանու անդամների կողմից իրենց պարտականությունների կատարման հետևանքով առաջացած ծախսերը հիմնավորող փաստաթղթերի ներկայացման.
2) Անկանխիկ, յուրաքանչյուր կիսամյակի համար մինչև հաջորդող ամսվա 10-ը:

3.    Ավագանու անդամին տվյալ ամսում դրամական փոխհատուցում չի վճարվում, եթե նա այդ ամսվա ընթացքում բացակայել է ավագանու և մշտական հանձնաժողովի բոլոր նիստերից, բացառությամբ այն դեպքերի, երբ տվյալ ամսում ավագանու և մշտական հանձնաժողովի նիստեր չեն եղել:

4.    Սույն որոշման 3-րդ կետում նշված բացակայությունները հիմնավորվում են ավագանու մշտական հանձնաժողովների նախագահների՝ հանձնաժողովի նիստերին նավագանու անդամների մասնակցության մասին տեղեկանքներով և համայնքապետարանի աշխատակազմի կողմից վարվող ավագանու նիստին մասնակցած ավագանու անդամների հաշվառման մասին տվյալներով, որոնք կազմվում են յուրաքանչյուր ամսվա համար՝ մինչև հաջորդ ամսվա 5-ը ներառյալ:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԱՆԱՆԻԿ ՈՍԿԱՆՅԱՆ


Նախագիծ կազմող ԷՄՄԱ ՅԱՅԼՈՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ազատության հր. 1
(0244)5 20-21
artikmun@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 53002393@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԹԻԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner