Հանրային քննարկումը սկսվելէ ժամը 15:00-ին:
Ներկա էին՝
Արթիկ համայնքի ղեկավար Ա. Ոսկանյանը, Արթիկ համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Ա. Հարությունյանը, տեղակալներ Վ. Մակեյանը, Ա. Աջամօղլյանը, Արթիկի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Ա. Սուքիասյանը, մամուլի խոսնակ Ս. Պետոյանը, ֆինանսատնտեսական բաժնի պետ Է. Յայլոյանը, համայնքապետարանի բաժնի պետեր, վարչական ղեկավարներ, ավագանու անդամներ, կազմակերպությունների ներկայացուցիչներ, համայնքի բնակիչներ:
Ելույթունեցան՝
Արթիկ համայնքի ղեկավար Ա. Ոսկանյանը ողջունեց ներկաներին, ներկայացրեց նիստի օրակարգը, որից հետո խոսքը փոխանցեց Արթիկի համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական բաժնի պետ՝ նախագծի զեկուցող Է. Յայլոյանին: Զեկուցողը ներկայացրեց բյուջեի նախագիծն ընդհանուր գծերով և նախատեսված հիմնական ցուցանիշներով: Նա ներկայացրեց բյուջեի եկամտային և ծախսային տվյալները՝ նշելով, որ նախագիծը կազմելիս առաջնորդվել են համայնքի առաջնահերթություններով: 2023 թվականի բյուջում արտացոլվելեն համայնքապատկան բոլոր 34 ՀՈԱԿ-ների առաջարկությունները:
Այնուհետ նիստը վարողն առաջարկեց սկսել հարցադրումները:
Հարցերհնչեցրեցին.
Մեղրաշեն գյուղի վարչական ղեկավար Հ. Պետրոսյանը ասաց, որ Մեղրաշեն գյուղը մանկապարտեզ չունի, սակայն դպրոցին կից գործում է նախակրթարան, որը ֆինանսավորվում է համայնքի կողմից, արդյոք 2023 թվականի բյուջեի ծախսային մասում նախատեսված են այդ ծախսերը:
Զեկուցող Է. Յայլոյանն ասաց, որ Մեղրաշեն և Արևշատ գյուղերում ավագ խմբի երեխաների նախադպրոցական կրթական ծրագիրն իրականացվում է այդ տարբերակով, և բյուջեում համապատասխան հատկացումները նախատեսված են: Մենք նախորդ տարվա գումարը փոփոխության չենք ենթարկել: Եթե փոփոխության անհրաժեշտություն լիներ, պիտի հայտեր ներկայացնեիք, քանի որ հայտեր չենք ստացել, գումարը նույնն ենք թողել: Անհրաժեշտ է միայն նախորդ տարվա ծախսերի վերաբերյալ մեզ հաշվետվություններ ներկայացնլ:
ՍպանդարյանգյուղիվարչականղեկավարԱ. Մխիթարյանն ասաց, որ նախկին գյուղապետարանների, այժմյան վարչական շրջանների շենքերը պահպանության կարիք ունեն, արդյոք գումար կա նախատեսված հաջորդ տարվա բյուջեով:
Զեկուցող Է. Յայլոյանն ասաց, որ այդ մասով 42.51 հոդված կա բյուջեում: Առանձին նշված չէ, թե որ գյուղին ինչքան գումար է նախատեսվում, գումարները կհատկացվեն նախագծերի հիման վրա, իսկ եթե փոքր ծախսեր են, ապա կկազմվեն թերությունների ակտեր:
Հայրենյաց գյուղի վարչական ղեկավար Հ. Բարսեղյանը հարցրեց, թե աղբահանող մեքենան գյուղեր շաբաթական քանի անգամ է գնալու:
Համայնքի ղեկավար Ա. Ոսկանյանըպատասխանեց, որ 2023 թվականին աղբահանություն իրականացնող օպերատորի հետ կնքվելիք պայմանագրերում նախատեսվումէ գյուղերում շաբաթական չորսանգամյա աղբահանություն իրականացնել, եթե բացթողումներ լինեն օպերատորի կողմից, խնդրում ենք զեկուցագրեր ներկայացնել համայնքապետարան, որի արդյունքում օպերատորն իր թերությունների համար չի վճարվի կամ կվճարվի մասնակի, բայց որ չորսանգամյա աղբահանություն է նախատեսվում մրցույթիպայմանագրերում, դա դրական փոփոխություն կլինի նախորդ տարիների համեմատ:
Հ. Պետրոսյանն առաջարկեց գյուղերում աշխատող աշխատակիցներին աշխատանքը պատշաճ կատարելու համար պարգևավճարներ տալ: Քանի որ ապարատը մեծ է՝ համայնքապետարան, 23 գյուղերի սպասարկող անձնակազմ, 34 ՀՈԱԿ-ների աշխատակիցներ, պահպանման ծախսեր և այլ ծախսեր, հասկանալի է, որ աշխատավարձի բարձրացում միանգամից հնարավոր չէ ապահովել, ուստի հնարավորության սահմաններում խնդրում եմ պարգևավճարների տեսքով խրախուսել իրենց աշխատանքը պատշաճ իրականացնող աշխատակիցներին:
Նիստը վարող Ա. Ոսկանյանը մասնակիորեն ընդունեց առաջարկը: Աշխատակիցների պարգևավճարները կախված կլինեն ֆոնդային բյուջեի մնացորդից: Պարգևավճարների մասին կխոսվի 2023 թվականի առաջին եռամսյակի ավարտին: 956 117 000 ՀՀ դրամ է կազմում ՀՈԱԿ-ների և ապարատի պահպանումը, դա բյուջեի 50 տոկոսն է կազմում, բացի այդ 2023 թվականին նախատեսվում է մանկապարտեզների աշխատանքը դարձնել 12 ամիս, դա իր հերթին նույնպես ենթադրում է ծախսեր: Մենք ցանկանում ենք 16 մանկապարտեզների աշխատանքը դարձնել տասներկուամսյա:
Համայնքի ղեկավարի տեղակալ Վ. Մակեյանն ավելացրեց, որ պարգևավճարների հարցում պետք է առաջնորդվել գոտիավորմամբ: Չի կարող 3000 բնակչությանը սպասարկող անձնակազմը ստանա նույնքան պարգևավճար, որքան 700 բնակչության սպասարկող անձնակազմը: Մենք 3 գոտու ենք բաժանել գյուղերը, գոտիականության սկզբունքով էլ առաջնորդվելու ենք պարգևավճարներ շնորհելիս:
Համայնքի ավագանու անդամ Լիլիթ Հաջաթյանը հարցրեց մանկապարտեզներում գործող զեղչերի վերաբերյալ: Եթե հանվել է 3 անչափահաս երեխա ունեցող ընտանիքներին երեխաների 50 տոկոս զեղչը, ապա որ զեղչերն են գործում:
Նիստը վարող Ա. Ոսկանյանը հավելեց, որ 2023 թվականին ոչ միայն ՆՈՒՀ-երում, այլև մյուս արտադպրոցական հաստատություններում վարձավճարի 100 տոկոս զեղչեր են կիրառվելու՝ երկկողմանի ծնողազուրկ երեխաներին, արցախյան պատերազմում զոհված անձանց երեխաներին, 1-ին կարգի հաշմանդամության խումբ ունեցող ծնողների երեխաներին, իսկ 50 % զեղչերից օգտվելու իրավունք ունեն` միակողմանի ծնողազուրկ երեխաները: Ավագանու կողմից արեն իսկ հաստատված է նշված որոշումը:
Համայնքի ավագանու անդամ Լ. Հաջաթյանը հարցրեց, թե որքան գումար է ուղղված շրջակա միջավայրի պահպանության ծրագրերին: Այս մասով գումարներ են հատկացված <<Արթիկի քաղաքային տնտեսություն>> ՀՈԱԿ-ին, այդ ծրագրերն իրականացնելու համար, ինչ միջոցառումներ և որքան գումար է նախատեսված հանքավայրերի կառավարման գործընթացում հետազոտական աշխատանքների, օդի մաքրման, հանքարդյունահանության ոլորտի բարելավման համար:
Զեկուցող Է. Յայլոյանն ասաց, որ շրջակա միջավայրի պահպանության համար նախատեսված հիմնական միջոցները ուղղված են բնակելի տարածքների սանմաքրմանը և աղբահանությանը:
Նիստը վարող Ա. Ոսկանյանը հավելեց, որ ավագանու անդամի հարցի մեջ և´ հարց կար, և´ պատասխան: Օդի մաքրության պահպանության կամ հանքավայրերի մաքրությունը մեր համայնքի տարածքում ինչպես եք պատկերացնում՝ որպես համայնքի գործառույթ:
Լ. Հաջաթյանը ներկայացրեց, որ հանքերի շահագործման ընթացքում համայնքը վերահսկողություն իրականացնելու լիազորություն և պարտավորություն չունի: Կառավարման համակարգում այս տեսանկյունից բացեր են մնում: Ես ցանկանում եմ, որ համայնքը նույնպես իր վերահսկողության բաժինն ունենա այստեղ:
Ա. Ոսկանյանը պատասխանեց, որ լիցենզիան տրամադրելիս նաև սպառված հանքավայրերի ռեկուլտիվացիայի հարցն է պայմանագրերում նշվում: Մենք վերջին մի քանի տարվա ընթացքում դեռևս նման տարածքներ չունենք, որտեղ ընդերքը սպառված է, ուստի այդ հարցը չենք էլ կարող բարձրացնել: Կառավարությունը համապատասխան գերատեսչությունների միջոցով այդ հարցը կառավարելի է դարձրել: Եթե համայնքի տարածքում լքված հանքեր էլ տեսնում ենք, ապա դա Խորհրդային Միության տարիների բացթողումներն են, թեպետև համայնքն ու Կառավարությունը ռեկուլտիվացիոն ծրագրեր են իրականացնում այդ տարածքներում:
Լ. Հաջաթյանը հարցրեց, թե որքան է երիտասարդական միջոցառումներին ուղղված ֆինանսական հատկացումների չափը:
Է. Յայլոյանը պատասխանեց, որ ընդհանուր՝ տոների ու հիշատակների օրերին նվիրված միջոցառումներին հատկացվել է 22 մլն ՀՀ դրամ, բաշխումը կկատարվի՝ ելնելով նպատակահարմարությունից և կոնկրետ միջոցառման ծավալներից:
Համայնքի ղեկավարի մամուլի խոսնակ Ս. Պետոյանն ավելացրեց, որ Արթիկում հիմնվելու է <<Արթիկի երիտասարդների տուն>> ՀՈԱԿ-ն, որը հիմնադրվելու և սկզբնական ժամանակահատվածում ֆինասավորվելու է ՅուԷնԴիՓի և ՄԱԿ-ի զարգացման ծրագրերի կողմից: Այս պահին Շիրակի մարզպետարանի և վերոհիշյալ կազմակերպությունների հետ տարածքի ընտրության գործընթացն է ընթանում: Ավելացնենք, որ ՀՈԱԿ-ը համայնքին անցնելուց հետո տարեկան շուրջ 8.5 մլն ՀՀ դրամ ծախսեր ենք ունենալու:
Լ. Հաջաթյանը հարցրեց նաև, թե արդյոք գումար կա նախատեսված թափառող շների ստերջացման համար:
Համայնքի ղեկավարի տեղակալ Ա. Աջամօղլյանն ասաց, որ <<Դոգ>> ՀԿ-ի հետ է կապ հաստատել և քննարկել խնդրի արդյունավետ լուծման ուղիները: Կազմակերպության հետ քննարկումից այն եզրահանգմանն են եկել, որ շների ստերջացումը միայն համայնքի տարածքում կազմակերպելն անօգուտ է, դա պետք է կատարվի համապետական մակարդակով, այլապես միայն համայնքի տարածքում դա իրականացնելն անօգուտ է:
Ամփոփելով հանրային լսումները՝ համայնքի ղեկավարը հանրային լսումները համարեց կայացած:
Նիստն ավարտվեց ժամը 15:57-ին:
Նիստը վարող՝ Արթիկ համայնքի ղեկավար՝
Ա. Ոսկանյան ____________________________________
Արձանագրող՝
Արթիկ համայնքի ղեկավարի օգնական
Տ. Չարչյան ___________________________________
|