Այսօր: Երեքշաբթի, 8 Հուլիսի 2025թ.
Արթիկի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 146
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



07 հուլիսի 2025 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՐԹԻԿ ՔԱՂԱՔԻ ԳՈՐԿՈՒ ՓՈՂՈՑ 9/3 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ, ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ 0.00065 ՀԱ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՀՈՂԱՄԱՍԸ <<ՊՐԵՍ ՍՏԵՆԴ>> ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ և 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 481-րդ հոդվածի 6-րդ մասով, հիմք ընդունելով անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման 2022 թվականի հուլիսի 8-ի N 08072022-08-0042 վկայականը,<<Պրես Ստենդ>> սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության գրությունը և Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանու 2025 թվականի հունիսի 24-ի թիվ 125-Ա որոշումը

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ` 1. Նույն պայմաններով, 5 (հինգ) տարի ժամկետով երկարաձգել <<Պրես Ստենդ>> սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության և Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի միջև կնքված 2022 թվականի դեկտեմբերի 12-ի համայնքային սեփականություն հանդիսացող հողամասի կառուցապատման իրավունքի տրամադրման մասին պայմանագիրը/գրանցամատյան թիվ 8894/(անշարժ գույքի հասցեն՝ Հայաստանի Հանրապետություն Շիրակի մարզ Արթիկ համայնք Արթիկ քաղաք Գորկու փողոց 9/3 հողամաս, կադաստրային ծածկագիր՝ 08-002-0040-0222,հողամասի մակերեսը՝ 0.00065հեկտար, նպատակային նշանակությունը՝ բնակավայրերի, գործառնական նշանակությունը՝ ընդհանուր օգտագործման)՝Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի բնակչությանը մամուլի միջոցներով ապահովելու և սպասարկելու նպատակով։ 2. Տարեկան կառուցապատման իրավունքի վարձավճար սահմանել 20400 (քսան հազար չորս հարյուր) Հայաստանի Հանրապետության դրամ: 3. <<Պրես Ստենդ>> սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ կնքել հողամասի կառուցապատման իրավունքի տրամադրման պայմանագիր: 4. Սույն որոշումից բխող իրավունքները ենթակա են պետական գրանցման: 5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում օրենքով սահմանված կարգով իրազեկման օրվան հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՆԱՆԻԿ ՈՍԿԱՆՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Արկադի Գրիգորյան   ՍԵՐԳԵՅ ԱԼԵՔՅԱՆ   Նարեկ Սահակյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ազատության հր. 1
(0244)5 20-21
artikmun@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 53002393@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԹԻԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner