Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի մայիսի 8-ի թիվ 714-Ն որոշմամբ սահմանված <<Պետության և համայնքի սեփականությունը հանդիսացող հողամասերի տրամադրման կարգի>> 13-րդ կետի բ) ենթակետով և Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին կետի 3-րդ ենթակետով, հիմք ընդունելով 2024 թվականի փետրվարի 28-ի անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման №28022024-08-0004 վկայականը, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանին ՈՐՈՇՈՒՄ Է
1.Ընդունել համայնքի ղեկավարի առաջարկությունը, աճուրդային եղանակով օտարել Հայաստանի Հանրապետություն Շիրակի մարզ Արթիկի համայնք, քաղաք Արթիկ Վ․Համբարձումյանփողոց 30/2 հողամասհասցեումգտնվող, 08-002-0066-0006 կադաստրայինծածկագրով, 0,00237հա մակերեսով,բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասը:
2. Օտարման մեկնարկային գին հաստատել 1քմ-ի համար 4000 (չորս հազար), Հայաստանի Հանրապետության դրամ, ընդհանուր՝ 94800 (իննսունչորս հազար ութ հարյուր) Հայաստանի Հանրապետության դրամ:
3.Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում օրենքով սահմանված կարգով իրազեկման օրվան հաջորդող օրվանից: |