Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 28-րդ կետով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հարապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասով, 34-րդ հոդված 1-ին, 2-րդ, 3-րդ մասերի դրույթներով՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանին ՈՐՈՇՈՒՄ Է
1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի «Լեռնակերտի նախադպրոցական ուսումնական հաստատություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության կանոնադրության 3-րդ կետի 2-րդ պարբերության մեջ «Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզ Արթիկ համայնք, գյուղ Լեռնակերտ 9 փողոց 35 շենք»-ի փոխարեն գրել «Հայաստանի Հանրապետութուն Շիրակի մարզ, Արթիկ համայնք, գյուղ Լեռնակերտ 9 փողոց 4/1»։
2. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի «Լեռնակերտի նախադպրոցական ուսումնական հաստատություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության կանոնադրության մեջ կատարել համապատասխան փոփոխությունը և հաստատել կատարված փոփոխությունը։
3. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի «Լեռնակերտի նախադպրոցական ուսումնական հաստատություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպությանը իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: |