Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, «Տեղական տուրքերի և վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանու 2023 թվականի նոյեմբերի 21-ի N 157-Ն որոշման հավելված 1-ով, և հաշվի առնելով անհատ ձեռնարկատեր Սոնյա Գինոսյանի 2024 թվականի նոյեմբերի 28-ի N 6669 մտից հայտը՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1. Տալ թույլտվություն անհատ ձեռնարկատեր Սոնյա Գինոսյանին Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի Արթիկ քաղաքի Թամանյան փողոց 21 հասցեում գտնվող խանութում ոգելից և ալկոհոլային խմիչքների և ծխախոտային արտադրատեսակների կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների կամ ծխախոտային արտադրատեսակների նմանակների վաճառքի համար:
2․ Թույլտվության ժամկետ սահմանել 2024 թվականի նոյեմբերի 28-ից մինչև 2024 թվականի դեկտեմբերի 31-ը։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին անհատ ձեռնարկատեր Սոնյա Գինոսյանին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: