Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով, 83-րդ հոդվածի 2-րդ մասով, 90-րդ հոդվածի 1-ին, 4-րդ և 6-րդ մասերով, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 29-րդ հոդվածի 1-ին, 4-րդ և 5-րդ մասերով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին մասի 1-ին կետով, 34-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 3-րդ մասերով, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանին Ո Ր Ո Շ Ո Ի Մ Է՝
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 23-ի «Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի 2025 թվականի բյուջեն հաստատելու մասին» թիվ 245-Ն որոշման մեջ բյուջեի ծախսային մասում կատարել հետևյալ փոփոխությունները.
1) Ճանապարհային տրանսպորտ բաժնի 04.5.1 դասակարգմամբ «Շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում» (5113) հոդվածում գրված «485250135․70 չորս հարյուր ութսունհինգ միլիոն երկու հարյուր հիսուն հազար մեկ հարյուր երեսունհինգ դրամ յոթանասուն լումա» թիվը և բառերը փոխարինել «553606335․70 հինգ հարյուր հիսուներեք միլիոն վեց հարյուր վեց հազար երեք հարյուր երեսունհինգ դրամ յոթանասուն լումա» թվով և բառերով: /«Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի Արթիկ բնակավայրի Բաղրամյան փողոցի ասֆալտապատում և հիմնանորոգում» սուբվենցիոն ծրագրի համայնքի բյուջեից համաֆինանսավորման գումարի տարբերություն՝ 55% - 50323900/հիսուն միլիոն երեք հարյուր քսաներեք հազար ինը հարյուր/ Հայաստանի Հանրապետության դրամ, «Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի Արթիկ բնակավայրի Գարեգին Նժդեհի փողոցի վերջնամասի մայթերի կառուցում և ասֆալտապատում» սուբվենցիոն ծրագրի համայնքի բյուջեից համաֆինանսավորում՝ 55% - 18032300/տասնութ միլիոն երեսուներկու հազար երեք հարյուր/ Հայաստանի Հանրապետության դրամ/։
2) Բնակարանային շինարարության և կոմունալ ծառայություններ /այլ դասերին չպատկանող/ բաժնի 06․6․1 դասակարգմամբ «Շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում» 5113 հոդվածում գրված «0» թիվը և բառը փոխարինել «6463400 վեց միլիոն չորս հարյուր վաթսուներեք հազար չորս հարյուր» թվով և բառերով։ «Հրատապության հիմքով՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի Արթիկ բնակավայրի բնակելի շենքերի տանիքների վերանորոգման աշխատանքներ։/
3) Ընդհանուր բնույթի հանրային ծառայություններ /այլ դասերին չպատկանող/ բաժնի 01․6․1 դասակարգմամբ «Շենքերի և շինությունների կառուցում» 5112 հոդվածում գրված «4138000 չորս միլիոն մեկ հարյուր երեսունութ հազար» թիվը և բառերը փոխարինել «15374000 տասնհինգ միլիոն երեք հարյուր յոթանասունչորս հազար» թվով և բառերով։ /«Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ բնակավայրի Տոնականյան 23 և 24 հասցեների բազմաբնակարան շենքերի մանկական խաղահրապարակի և մարզադաշտի կառուցում» - 11236000/տասնմեկ միլիոն երկու հարյուր երեսունվեց հազար/ Հայաստանի Հանրապետության դրամ։/
4) Մշակույթի տներ, ակումբներ, կենտրոններ բաժնի 08․2․3 դասակարգմամբ «Շենքերի և շինությունների կառուցում» 5112 հոդվածում գրված «11743900 տասնմեկ միլիոն յոթ հարյուր քառասուներեք հազար ինը հարյուր» թիվը և բառերը փոխարինել «20136100 քսան միլիոն մեկ հարյուր երեսունվեց հազար մեկ հարյուր» թվով և բառերով։ /«Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Սարալանջ բնակավայրի 1-ին փողոց 37 հասցեում գտնվող մշակույթի տան գազաֆիկացում»՝ 2732300/երկու միլիոն յոթ հարյուր երեսուներկու հազար երեք հարյուր/ Հայաստանի Հանրապետության դրամ, «Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Փանիկ բնակավայրի 2-րդ փողոց 51 հասցեում գտնվող մշակույթի տան գազաֆիկացում»՝ 5659900/հինգ միլիոն վեց հարյուր հիսունինը հազար ինը հարյուր/ Հայաստանի Հանրապետության դրամ։/
5) Հայաստանի Հանրապետության համայնքների պահուստային ֆոնդ բաժնի 11.1.2 դասակարգմամբ «Պահուստային միջոցներ» (4891) հոդվածում գրված «566154700 հինգ հարյուր վաթսունվեց միլիոն մեկ հարյուր հիսունչորս հազար յոթ հարյուր» թիվը և բառերը փոխարինել «471706900 չորս հարյուր յոթանասունմեկ միլիոն յոթ հարյուր վեց հազար ինը հարյուր» թվով և բառերով: |