Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 6-րդ մասով և Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանու 2021թվականի դեկտեմբերի 30-ի թիվ 85-Ն որոշմամբ ընդունված կանոնակարգի 107-րդ կետի 3-րդ ենթակետով, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանին
ՈՐՈՇՈՒՄ Է`
Հաստատել նիստի հետևյալ օրակարգը
1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 14-ի թիվ 172-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին։
/զեկուցող՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ղեկավար Անանիկ Ոսկանյան/
2. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի 2024 թվականի բյուջեի կրթություն /այլ դասերին չպատկանող/ բաժնում նախատեսված գումարից հատկացումներ կատարելու մասին։
/զեկուցող՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ղեկավար Անանիկ Ոսկանյան/
3. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի Պեմզաշեն բնակավայրի բնակիչ Գարիկ Միքայելի Միքայելյանին սեփականության իրավունքով պատկանող SUBARU մակնիշի 34FD730 հաշվառման համարանիշով փոխադրամիջոցի գույքահարկի գծով արտոնություն սահմանելու մասին:
/զեկուցող՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ղեկավար Անանիկ Ոսկանյան/
4. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքում 2023թվականի դեկտեմբեր ամսին իրականացված իրավական հսկողության արդյունքների մասին։
/զեկուցող՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ղեկավար Անանիկ Ոսկանյան/
5. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի 2024 թվականի տարեկան աշխատանքային պլանը հաստատելու մասին։
/զեկուցող՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ղեկավար Անանիկ Ոսկանյան/
6. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի սեփականություն հանդիսացող թվով երկու KAMAZ 53605-48 (A5) մակնիշի 799 CX 61 և 800 CX 61 հաշվառման համարանիշերով ինքնաթափ բեռնատարները անհատույց օգտագործման իրավունքով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի «Արթիկի համայնքային տնտեսության սպասարկում» համայնքային ոչ առևտրային կազմակերպությանը տրամադրելու մասին։
/զեկուցող՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ղեկավար Անանիկ Ոսկանյան/
7. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանու 2023 թվականի նոյեմբերի 21-ի <<Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկի համայնքապետարանի ենթակայության համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին>>թիվ 160-Ա որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին։
/զեկուցող՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ղեկավար Անանիկ Ոսկանյան/
8. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի թվով 12 համայնքների սեփականություն հանդիսացող արխիվային փաստաթղթերի սեփականության իրավունքը պետական սեփականություն փոխանցելու մասին։
/զեկուցող՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ղեկավար Անանիկ Ոսկանյան/
9. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանու 2023 թվականի նոյեմբերի 21-ի թիվ 160-Ա որոշման 33 հավելվածում փոփոխություն կատարելու մասին։
/զեկուցող՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ղեկավար Անանիկ Ոսկանյան/
10. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի միկրոռեգիոնալ մակարդակի համակցված տարածական պլանավորման փաստաթղթերի Արթիկ համայնքի գլխավոր հատակագծերի նախագծերը (գոտեվորման նախագծերը) հաստատելու մասին։
/զեկուցող՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ղեկավար Անանիկ Ոսկանյան/