Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հովածի 1-ին մասի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի 2010 թվականի հունիսին 1-ի N 186-Ն հրամանի 9-րդ մասի 5-րդ կետի պահանջներով, 2021 թվականի ապրիլի 29-ի N 698-Ն որոշման 2-րդ հավելվածի 39-րդ կետի 1-ին ենթակետով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի 2024 թվականի հոկտեմբերի 2-ի գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցման վարույթը կասեցնելու մասին թիվ Կ-02102024-08-0018 որոշումը և Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանու 2024 թվականի նոյեմբերի 26-ի թիվ 228-Ա որոշումը
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ 1.Հայաստանի Հանրապետություն Շիրակի մարզ, Արթիկ համայնք, Ս․Շահումյան փողոց 13/2 հասցեում գտնվող, 08-002-0057-0212 կադաստրային ծածկագրով, 0․00800 հա մակերեսով հողատարածքը ճանաչել, որպես համայնքային սեփականություն: 2. Սույն որոշման կատարման պատասխանատվությունը դնել Հայաստանի Հանրապետություն Շիրակի մարզի Արթիկի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողաշինության բաժնի վրա : 3․ Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրվանից: