Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հովածի 1-ին մասի 24-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասով, հիմք ընդունելով 2024 թվականի հուլիսի 24-ի գույքի նկատմամբ իրավունքի (սահմանափակման) պետական գրանցման վարույթը կասեցնելու մասին N Կ-12092024-08-0223 որոշումը
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`
1. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ղեկավարի 2024 թվականի օգոստոսի 06-ի<< Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի Արթիկ քաղաքում Արշակ Հրաչի Մադոյանին պատկանող հողամասի և ամրակայված շենք-շինություններին հասցե տրամադրելու մասին>> թիվ 1719-Ա որոշումը ։
2․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Արշակ Հրաչի Մադոյանին օրենքով սահմանված կարգով իրազեկելու հաջորդող օրվանի: