Հարցի քննարկման համար հիմք է հանդիսացել Հովհաննես Գերասիմի Ավդալյանի 2025 թվականի ապրիլի 16-ի թիվ 2116 դիմումը: Տեղագրական հանույթի ճշգրտումից պարզվել է, որ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի Հոռոմ գյուղում գտնվող 08-067-0068-0007 կադաստրային ծածկագրով հողամասի մակերեսը փաստացի կազմում է 0,03460հա,որը օգտագործում է Հովհաննես Գերասիմի Ավդալյանը(ծնված 1953 թվականի նոյեմբերի 12-ին): Օրինական 0,03460հա մակերեսով հողամասը առկա շենք-շինություններով օրենքի ուժով կարող է փոխանցվել անհատույց սեփականության իրավունքով: Հաշվի առնելով, որ շինությունը կառուցվել է մինչև 2001 թվականը(հիմք՝ 2025 թվականի ապրիլի 26-ի ըստ օրենքի ժառանգության իրավունքի լրացուցիչ վկայագիր, գրանցամատյան թիվ 88), և Հովհաննես Գերասիմի Ավդալյանի շենք-շինության զբաղեցրած և դրա սպասարկման համար անհրաժեշտ հողամասը ընդգրկված չէ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողամասերի ցանկում, ղեկավարվելով «Իրավունքը հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով,
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ` 1.Վերականգնել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի Հոռոմ գյուղի 7-րդ փողոց 42 շինություն հասցեում գտնվող գույքային միավորների նկատմամբ Հովհաննես Գերասիմի Ավդալյանի(ծնված 1953 թվականի նոյեմբերի 12-ին) հողօգտագործման իրավունքը՝ շենք-շինության զբաղեցրած և սպասարկման համար անհրաժեշտ օրինական 0,03460հա մակերեսով հողամասի չափով` ճանաչելով նրա սեփականության իրավունքը 0,03460հա մակերեսով հողամասի և դրա վրա գտնվող շենք-շինությունների նկատմամբ: 2.Հողամասում առկա է մասնակի քանդված շինություն: 3.Հողամասի սահմանները որոշվում են Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ղեկավարի կողմից հաստատված հատակագծով: 4.Որոշման կատարման հսկողությունը դնել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկի համայնքապետարաի քաղաքաշինության և հողաշինության բաժնի վրա: 5.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Հովհաննես Գերասիմի Ավդալյանին օրենքով սահմանված կարգով իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: