2022թվականիդեկտեմբերի 5-ին՝ժամը 16։00-ին, ՀայաստանիՀանրապետությանՇիրակի մարզի Հառիճիվարչական կենտրոնիտարածքում տեղի է ունեցելհանրայինլսումներ:
Հանրային քննարկումը սկսվեց ժամը 16:00-ին:
Ներկա էին՝ ԱրթիկիհամայնքապետարանիքաղաքաշինությանևհողաշինությանբաժնիպետԱրկադիԳրիգորյանը, Արթիկիհամայնքապետարանիառևտրի, սպասարկումներիևգովազդիբաժնիպետԱրտակԳրիգորյանը, ԱրթիկհամայնքիղեկավարիօգնականՏաթևիկՉարչյանը, Հառիճ գյուղի վարչականղեկավար Ռոլանդ Նազարեթյանը, <<Մուրադյանս>> ՍՊԸ-ի ներկայացուցիչներ, Արթիկի համայնքապետարանի աշխատակիցներ, համայնքի բնակիչներ:
Օրակարգում՝ <<Մուրադյանս>> ՍՊԸ-ի կողմից ներկայացված Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկի հրաբխային տուֆերի հանքավայրի Արևելյան տեղամասի օգտակար հանածոների արդյունահանման աշխատանքների նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումների 2-րդ փուլն էր:
Հանրային քննարկումը վարում էր Հառիճ բնակավայրի վարչական ղեկավար Ռ. Նազարեթյանը: Նա ողջունեց ներկաներին, ներկայացրեց հանրային քննարկման նպատակը և տեղեկացրեց, որ սա ընկերության 2-րդ հանրային լսումներն են: Նա ներկայացրեց նաև Վարդգես Աբրահամյանին, ով եղել է տվյալ հանքատարածքի վարձակալը, բարեխղճորեն կատարել է իր պարտականությունները, հետագայում նա ինչ-ինչ պատճառներով հրաժարվել է այդ տարածքներից, իսկ այժմ նա կրկին ցանկանում է այդ տարածքները վարձակալել: Մենք ուրախ ենք վարձակալության տրամադրել այդ հանքավայրերը: Վարչական շրջանի տարածքում, ներառյալ <<Մուրադյանս>> ՍՊԸ-ի տարածքի, միայն 12 հա տարածքում է հանքարդյունահանություն իրականացվում, իսկ մնացած տարածքները չեն օգտագործվում: Եթե վարձակալներ լինեն, ապա մենք ուրախ կլինենք դրանք տրամադրել, քանի որ վարձակալական վճարները, հարկերն ու տուրքերն են կազմում Արթիկ համայնքի սեփական եկամուտների մի մասը:
Նա խնդրեց հանրային լսումների ներկաներին կարծիքներ հայտնել, որից հետո համայնքը կտա իր եզրակացությունը:
Ելույթ ունեցան՝
ՇՄԱԳ փորձագետ Գոհար Մինասյանը, ով ներկայացրեց, որ <<Մուրադյանս>>ՍՊԸ-իկողմիցիրականացվողգործունեությունը <<Ա>> կատեգորիայի գործունեություն է և ենթակա է շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման փորձաքննության, այդ գործընթացը կարգավորվում է <<Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին>> ՀՀ օրենքի համաձայն: Այս հանրային քննարկումները կազմակերպվել են սույն օրենքի /21.06.2014թ. Հ0_110_Ն/, ինչպես նաև ՀՀ կառավարության 19.11.2014թ. N1325_Ն որոշման հավելվածի համաձայն: Սա երկրորդ հանրային լսումներնեն: Մինչհանրային 2-րդլսումները, օրենքովնախատեսվածբոլորգործողություններնումիջոցառումներն իրականացվելենՇՄԱԳփորձաքննությանկենտրոնիկողմից: Նաներկաներիցխնդրեցհարցերի, առաջարկությունների, դիտողություններիդեպքումբարձրացնելդրանքկամ 5 աշխատանքայինօրվաընթացքումներկայացնելՇՄԱԳփորձաքննականկենտրոն: Հայցվողտարածքը 8 համակերեսէզբաղեցնում, կա Կադաստրիկոմիտեիկողմիցտրված կարծիք, ըստորիտվյալտարածքըՀառիճբնակավայրիվարչականշրջաններիսահմաններումէգտնվում, տվյալտարածքըհամադրվումէհամայնքայինսեփականությունհանդիսացող 080630103002 կադաստրայինծածկագրովարդյունաբերության, ընդերքօգտագործմանևայլարտադրականնպատակայիննշանակության, ընդերքիօգտագործմանգործառնականնշանակությանև 08063600101 կադաստրայինծածկագրովգյուղատնտեսականնպատակայիննշանակությանայլհողատեսքերիհետ: Նշվածհողամասի 080630103002 կադաստրայինծածկագրովորոշակիհատված՝ 4,96 հա, վարձակալությանիրավունքովհատկացվածէ <<Հառիճաձոր>>ՍՊԸ-ին: Արդյո՞ք համայնքը տալիս է իր համաձայնությունը:
Ռ. Նազարեթյանը պատասխանեց, որ <<Հառիճաձոր>> ՍՊԸ-ն արդեն 6 տարի է, ինչ չի գործում ու նրա հետ կնքված պայմանագիրը չեղյալ է համարված: Լրացել է նաև <<Հառիճաձոր>> ՍՊԸ-ի լիցենզիայի ժամկետը, և վարձակալը չի ուզում շարունակել վարձակալել տարածքը:
<<Մուրադյանս>> ՍՊԸ-ի ներկայացուցիչն ասաց, որ ընկերությունը հիմնական փուլում այդ հարցը կարգավորված կլինի, վարձակալության պայմանագիրը խզված կլինի: Պայմանագիրը վաղաժամկետ դադարեցվել է, ուղղակի Կադաստրի կոմիտեում գրանցման չի ենթարկվել, դա տեխնիկական հարց է և կկարգավորվի, կադաստրային ծածկագրով մենք տեղեկանքը կվերցնենք, որ այլ իրավունքով հողը ծանրաբեռնված չէ, հայցվող տարածքի մաս կկազմի:
Փորձագետ Գ. Մինասյանը ներկայացրեց, որ բոլոր գերատեսչություններին ուղարկվել է հայտը, բոլոր կարծիքները հաշվի են առնվել: Տարվա շոգ և չոր եղանակներին կատարվելու է ջրցան, աղմուկի մակարդակը պետք է լինի նորմայի սահմաններում, տարածքը չի գտնվում հատուկ պահպանվող տարածքների գոտում, բնության հուշարձաններ, պատմության հուշարձաններ տարածքում չկան, <<Կարմիր գրքում>> գրանցված բույսեր ու կենդանիներ չկան, կատարվելու են մշտադիտարկումներ, կատարվելու են մթնոլորտային օդի դիտարկումներ՝ շաբաթական մեկ անգամ, հողային ծածկույթի՝ ամսական մեկ անգամ, վայրի բնության, կենսամիջավայրի դիտարկումներ՝ տարեկան մեկ անգամ: Աշխատանքների ավարտից հետո կատարվելու է ռեկուլտիվացիա:
Ելույթ ունեցավ նաև ընկերության ներկայացուցիչ Գուրգեն Հակոբյանը, ով նշեց, որ հանքը նախկինում շահագործված հանքավայր է, տեղադիրքը գտնվում է համայնքի բնակելի սեկտորից համապատասխան հեռավորության վրա, սանիտարական գոտին պահպանված է: Համայնքը սնվելու է շուրջ 10 հա հողի վարձակալությունից տրվող վարձավճարներից, հանքարդյունահանման պրոցեսում կներգրավվեն համայնքի բնակիչները, պայմանագրի մեջ գոյություն ունի կետ, ըստ որի ընկերությունն ամեն տարի սոցիալական խնդիրներին ուղղված միջոցառումներ է իրականացնելու համայնքի հետ: Ընկերությունը պատրաստ է օրենքով սահմանված բոլոր պահանջներն իրականացնել: Եթե կան այլ հարցեր, կպատասխանենք սիրով:
Հարցեր հնչեցրին՝
Արթիկի համայնքապետարանի առևտրի և սպասարկումների բաժնի պետ Արտակ Գրիգորյանը, հարցնելով՝ինչ ժամկետում են տարածքները տրվելու վարձակալության:
Ընկերության ներկայացուցիչը պատասխանեց, որ ներկայիս գործող օրենքի համաձայն՝ ընդերքօգտագործման իրավունքի ժամկետն առավելագույնը 20 տարի է: Նա բացատրեց օրենսդրական ամբողջ գործընթացը, նշելով, որ ընդերքօգտագործման իրավունքը ստանալուց հետո ընկերությունը մեկամսյա ժամկետում կարող է մուտք գործել հանքի տարածք ևիրականացնել լիցենզիայով իրեն վերապահված գործունեությունը: Ընկերության գործունեությունից կշահի և´ ընկերությունը, և´ համայնքը, և´ տնտեսությունը:
Համայնքի բնակիչներից մեկը հարցրեց, արդյոք այդ տարածքում իրականացվելու է կապիտալ շինարարություն:
<<Մուրադյանս>>ՍՊԸ-ի ներկայացուցիչն ասաց, որ ընդերքօգտագործման նպատակային նշանակության հողի վրա կառուցապատում չի թույլատրվում իրականացնել, միայն ժամանակավոր կառույցներ:
Տ. Չարչյանը հարցրեց, թե առաջինտարում ևհետագա տարիների ընթացքում մոտավորապես քանի աշխատող է ընկերությունը նախատեսում ունենալ, և ինչքան է կազմելու ամսեկան միջին աշխատավարձը:
Ընկերության ներկայացուցիչը պատասխանեց, որ ընդհանուր մոտ 15 աշխատատեղ ենթադրվում է ունենալ, իսկ աշխատավարձի մասով ընկերության ներկայացուցիչը ոչինչ չի կարող ասել, բայց մրցակցային աշխատավարձ կլինի:
Տ. Չարչյանը հարցրեց, թե ընկերությունը տարեկան սոցիալական ծրագրերին ուղղված որքան գումար է նախատեսում և ով է որոշում գումարի չափը:
ՇՄԱԳ փորձագետ Հ. Մեսրոպյանն ասաց, որ դա որոշելու է ընկերությունը և համայնքը, իսկ ընկերության ներկայացուցիչն ավելացրեց, որ ընկերությունը պատրաստակամ է համայնքի հետ համագործակցել և քննարկել այդ հարցը: Բացի պարտավորված միջոցներից, իրենք պատրաստ են նաև այլ օժանդակություն ցուցաբերել համայնքին:
Ռ. Նազարեթյաննօրինակ բերեց իրենց փորձը մյուս հանք շահագործող ընկերությունների հետ՝նշելով, որ այդ գումարները ուղղվել են հիմնականում մանկապարտեզահասակ և դպրոցահասակ երեխաներին:
Բնապահպանության փորձագետ Գ. Մինասյանը հարցրեց՝այդյոք խմելու կամ ոռոգման ջրին վնաս կհասցվի այս գործունեությունից:
Ընկերության ներկայացուցիչը պատասխանեց, որ տարածքում ստորերկրյա ջրեր չկան, իսկ խմելու ջուրը խողովակաշարով գալիս է Հառիճ այլ ուղղություններից:
Արթիկի համայնքապետարանի քաղաքաշինության և հողաշինության բաժնի պետԱրկադի Գրիգորյանը հարցրեց՝ռեկուլտիվացիան ինչպես է իրականացվելու:
Ընկերության ներկայացուցիչները և ՇՄԱԳ փորձագետները ներկայացրեցին ռեկուլտիվացիոն գործընթացի հետ կապված օրենսդրական կարգավորումները, առկա խնդիրները և ոլորտի բացթողումները: Ընկերության ներկայացուցիչներըներկայացրին, որ իրենք, գործող օրենսդրությանը համապատասխան, գումարային պարտավորությունները կկատարեն, եթե հանքի պաշարները սպառելուց հետո իրենք իրականացրեցին ռեկուլտիվացիա, ապա տարիների գանձված ռեկուլտիվացիոն գումարները պետությունը հետ կտա ընկերությանը, իսկ եթե չիրականացրեցին, ապա պետությանն այդ նպատակի համար վճարած գումարները բավարար են, որպեսզի պետությունն ինքը կազմակերպի սպառված հանքատարածքի ռեկուլտիվացիա:
Նիստը վարող Ռ. Նազարեթյանը, եզրափակելով նիստը, ասաց, որ իրենք դեմ չեն, որպեսզի Հառիճ բնակավայրիտարածքում <<Մուրադյանս>> ՍՊԸ-ն իրականացնի հանքարդյունահանություն, ավելի ստույգ՝ վերաշագործման աշխատանքներ: Հանրային լսումների ընթացքում ներկաները և ՀՀ Շիրակի մարզի Արթիկ համայնքիղեկավարի ներկայացուցիչ, Հառիճ բնակավայրի վարչական ղեկավար Ռ. Նազարեթյանը տալիս են իրենց համաձայնությունը:
Սական նիստից մեկ օր անց՝ 06.12.2022 թվականին, Արթիկի համայնքապետարան են դիմել Անդրանիկ Մնեյանը և Սուսաննա Մնեյանը, նախկին <<Հառիճաձոր>> ՍՊԸ-ի ներկայացուցիչները և առարկություն հայտնել իրենց պայմանգրի լուծարման, հիմնադրութային փաստաթղթերի, Անդրանիկ Մնեյանի կողմից վարձակալած տարածքների և <<Մուրադյանս>> ՍՊԸ-ին վարձակալությամբ տրամադրվելիք տարածքների առնչությամբ: Ելնելով վերոգրյալից, հաշվի առնելով Անդրանիկ Մնեյանի և Սուսաննա Մնեյանի փաստարկներն ու դժգոհությունները, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կադաստրի կողմից տրված կարծիքը, խնդրում ենք հանրային լսումների հաջորդ փուլերին հաշվի առնել նաև նրանց կողմից ներկայացրած առարկությունները:
Հանրային քննարկումն ավարտվեց 16:26-ին:
Հանրային քննարկումը վարեց՝
ՀՀ Շիրակի մարզի Արթիկ համայնքի
ղեկավարի ներկայացուցիչ,
Հառիճ բնակավայրի
վարչական ղեկավար՝ _____________________________ Ռ. Նազարեթյան
Արձանագրեց՝ հանրային լսումների քարտուղար՝
ՀՀ Շիրակի մարզի Արթիկ համայնքի
ղեկավարի օգնական՝ ________________________________ Տ. Չարչյան
<<Մուրադյանս>> ՍՊԸ ընկերության
տնօրենի լիազորված անձ՝ _____________________________Ա. Ապիտոնյան
Կից ներկայացվում է հանրային քննարկման տեսաձայնագրությունը:
Հանրային քննարկումների մասնակիցների ցանկը կցվում է արձանագրությանը: