Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հովածի 1-ին մասի 24-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, 34-րդ հոդվածի 1-ին, 2-րդ, 3-րդ մասերով, հիմք ընդունելով 2024 թվականի մայիսի 13-ի գույքի նկատմամբ իրավունքի(սահմանափակման) պետական գրանցման վարույթը կասեցնելու մասին N Կ-13052024-08-0144 որոշումը
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ 1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ղեկավարի 2024 թվականի ապրիլի 17-ի «Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի Մեծ Մանթաշ գյուղում Զավեն Պողոսի Արղուշյանին, Երանիկ Սեդրակի Արղուշյանին, Ռոբերտ Զավենի Արղուշյանին, Գոհար Վռամի Մարտիրոսյանին պատկանող հողամասի եվ ամրակայված շենք-շինությունների հասցեի փոփոխություն կատարելու մասին» թիվ 718-Ա որոշման մեջ «7 բնակելի տուն» բառերն ու թվերը փոխարինել «7/1 բնակելի տուն» բառերով ու թվերով : 2. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում իրազեկման օրվան հաջորդող օրվանից: