Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հովածի 1-ին մասի 24-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, 34-րդ հոդվածի 1-ին, 2-րդ, 3-րդ մասերով, հիմք ընդունելով 2025 թվականի հունվարի 31-ի գույքի նկատմամբ իրավունքի(սահմանափակման) պետական գրանցման վարույթը կասեցնելու մասին N Կ-31012025-08-0226 որոշումը
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ 1․Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ղեկավարի 2025 թվականի հունվարի 16-ի «Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի սեփականությունը հանդիսացող, 08-002-0023- կադաստրային ծածկագրով, Ա․Իսահակյան փողոց 19/1 հասցեում գտնվող հողամասին և ամրակայված շենք-շինություններին հասցե տրամադրելու և նույն հողամասում կառուցված ինքնակամ կառույցն օրինականացնելու մասին» թիվ 54-Ա որոշման «1․» կետում «0,01952» թվերը փոխարինել «0,02281» թվերով և «2․» կետում «պատը» բառը փոխարինել «պարիսպը» բառով: 2․Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում իրազեկման օրվան հաջորդող օրվանից: