Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 20-րդ կետով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 67-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի դրույթներով, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանին ՈՐՈՇՈՒՄ Է`
- Աճուրդային եղանակով օտարել համայնքային սեփականություն հանդիսացող բնակավայրերի բնակելի կառուցապատման հողերից Գրիգոր Լուսավորչի փողոց 23/4 հասցեում գտնվող 67,2քմ. մակերեսով հողատարածքը` /կադաստրային ծածկագիր 08-002- 0143-0049/:
- Օտարման մեկնարկային գին հաստատել 1քմ-ի համար` 5000(հինգ հազար) Հայաստանի Հանրապետության դրամ:
|