Այսօր: Շաբաթ, 26 Հոկտեմբերի 2024թ.
Արթիկի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 100
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



21 հունիսի 2024 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՐԹԻԿ ՔԱՂԱՔՈՒՄ ԳՏՆՎՈՂ, ԷԴԳԱՐ ԶԱՎԵՆԻ ԱՓՈՅԱՆԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ՀՈՂԱՏԱՐԱԾՔՈՒՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՅՑՆԵՐՆ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի թիվ 912-Ն որոշման 8-րդ կետով, 9-րդ, 11-րդ, 13-րդ կետի ա) և բ) ենթակետերով, հիմք ընդունելով 2023 թվականի դեկտեմբերի 26-ի անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման №26122023-08-0034 վկայականը և Էդգար Զավենի Ափոյանի 2024 թվականի հունիսի 14-ի թիվ 3181 դիմումը,

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝ 1.Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի Արթիկ քաղաքի Մ․Նալբանդյան փողոց 79 հողամաս հասցեում գտնվող, Էդգար Զավենի Ափոյանին (ծնված՝ 1982 թվականի հոկտեմբերի 21-ին) սեփականության իրավունքով պատկանող, 08-002-0595-0002 կադաստրային ծածկագրով հողատարածքում ինքնակամ կառուցված 70,02քմ արտաքին մակերեսով ավտոտնակը(ներքին մակերեսը՝ 67,48քմ) ճանաչել օրինական: 2.Ընդունել ի գիտություն, որ 1)Կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը կամ վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը: 2)Շինությունները կառուցված չեն ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում կամ կառուցված չեն քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք 3.Սահմանել, որ սեփականատերը 1)սույն որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզ Արթիկ համայնքի բյուջեի 900205101125 հաշվին պետք է վճարի 117144(հարյուր տասնյոթ հազար հարյուր քառասունչորս) Հայաստանի Հանրապետության դրամ շինության օրինականացման վճարը: 2)իր միջոցների հաշվին պետք է վճարի կառույցի գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված վճարներն ու տուրքերը: 4.60-օրյա ժամկետում օրինականացման համար սահմանված գումարը չվճարելու դեպքում նշված ինքնակամ կառույցները ենթակա չեն գրանցման, իսկ սույն որոշումը համարվում է ուժը կորցրած: 5.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Էդգար Զավենի Ափոյանին օրենքով սահմանված կարգով իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՆԱՆԻԿ ՈՍԿԱՆՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) ՍԵՐԳԵՅ ԱԼԵՔՅԱՆ   Արկադի Գրիգորյան   ՏԱԹև ԱՂԱՔԱՐՅԱՆ  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝3b2001d4-c492-45be-b989-f036d4b6d592



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ազատության հր. 1
(0244)5 20-21
artikmun@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 53002393@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԹԻԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner