Այսօր: Ուրբաթ, 16 Մայիսի 2025թ.
Արթիկի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 34
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 

ՆԱԽԱԳԻԾ



15 մայիսի 2025 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՆԱՀԱՊԵՏԱՎԱՆ ԳՅՈՒՂԻ 7-ՐԴ ՓՈՂՈՑ, 2/1 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆԸ ՀԱՍՑԵ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ, ՆՈՒՅՆ ՏԱՆԸ ԿԻՑ ՀՈՂԱՄԱՍԻ ԵՎ ԱՄՐԱԿԱՅՎԱԾ ՇԵՆՔ-ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԱՎԹԱՆԴԻԼ ՍԱՐԳՍԻ ՄԻՆԱՍՅԱՆԻ, ՌԻՏԱ ՓԱՅԼԱԿԻ ՄԻՆԱՍՅԱՆԻ, ՀԱՅԱՍՏԱՆ ԱՎԹԱՆԴԻԼԻ ՄԻՆԱՍՅԱՆԻ, ՀԵՂՆԱՐ ԱՖՏԱՆԴԻԼԻ ՂՈՒՌԻՇՏԱՆՅԱՆԻ, ՀՈՎՀԱՆՆԵՍ ԱՎԹԱՆԴԻԼԻ ՄԻՆԱՍՅԱՆԻ ԵՎ ՍԱՐԳԻՍ ԱՎԹԱՆԴԻԼԻ ՄԻՆԱՍՅԱՆԻ ԳՈՒՅՔԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

   Հարցի քննարկման համար հիմք է հանդիսացել Ավթանդիլ Սարգսի Մինասյանի 2025 թվականի մայիսի 02-ի թիվ 2457 դիմումը:

   Տեղագրական հանույթի ճշգրտումից պարզվել է, որ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի Նահապետավան գյուղում գտնվող 08-086-0003-0019 կադաստրային ծածկագրով, Ըստ օրենքի ժառանգության իրավունքի թիվ 1100, 1098 վկայագրերով հատկացված հողամասի մակերեսը փաստացի կազմում է 0․18023 հա, որը օգտագործում են Ավթանդիլ Սարգսի Մինասյանը, Ռիտա Փայլակի Մինասյանը, Հայաստան Ավթանդիլի Մինասյանը, Հեղնար Աֆտանդիլի Ղուռուշտանյանը, Հովհաննես Ավթանդիլի Մինասյանը և Սարգիս Ավթանդիլի Մինասյանը: Օրինական 0․18023 հա մակերեսով հողամասը առկա շենք-շինություններով օրենքի ուժով կարող է փոխանցվել անհատույց սեփականության իրավունքով: Հաշվի առնելով, որ բնակելի տունը կառուցվել է մինչև 2001 թվականը(հիմք՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Նահապետավան գյուղի հողային բարեփոխումների և սեփականաշնորհման տեղական հանձնաժողովի 1991 թվականի մայիսի 15-ի №1 որոշում), Ավթանդիլ Սարգսի Միանասյանի, Ռիտա Փայլակի Մինասյանի, Հայաստան Ավթանդիլի Միանսյանի, Հեղնար Աֆտանդիլի Ղուռուշտանյանի, Հովհաննես Ավթանդիլի Մինասյանի և Սարգիս Ավթանդիլի Մինասյանի բնակելի տան զբաղեցրած և դրա սպասարկման համար անհրաժեշտ հողամասը ընդգրկված չէ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողամասերի ցանկում, ղեկավարվելով «Իրավունքը հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, <<Տեղական ինքնակառավարման մասին>> 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ սահմանված անշարժ գույքի՝ ըստ դրա գտնվելու վայրի հասցեավորման, ինչպես նաև անշարժ գույքի հասցեների ռեստրի ստեղծման և վարման կարգի 28-րդ, 29-րդ կետի 3-րդ ենթակետով և 53-րդ կետով

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`

   1.Վերականգնել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի Նահապետավան գյուղի 7-րդ փողոց 2/1 բնակելի տուն հասցեում գտնվող գույքային միավորների նկատմամբ Ավթանդիլ Սարգսի Մինասյանի (ծնված՝ 1952 թվականի մայիսի 01-ին), Ռիտա Փայլակի Մինասյանի (ծնված՝ 1953 թվականի հոկտեմբերի 14-ին), Հայաստան Ավթանդիլի Միանսյանի (ծնված՝ 1978 թվականի փետրվարի 15-ին), Հեղնար Աֆտանդիլի Ղուռուշտանյանի (ծնված՝ 1974 թվականի հուլիսի 08-ին), Հովհաննես Ավթանդիլի Մինասյանի (ծնված՝ 1979 թվականի հուլիսի 10-ին) և Սարգիս Ավթանդիլի Մինասյանի (ծնված՝ 1980 թվականի նոյեմբերի 06-ին) հողօգտագործման իրավունքը՝ բնակելի տան զբաղեցրած և սպասարկման համար անհրաժեշտ օրինական 0․18023 հա. մակերեսով հողամասի և մինչև 2001 թվականի մայիսի 15-ը կառուցված ու դրա վրա գտնվող շենք-շինությունների նկատմամբ:

   2. Հողամասում առկա է 2001 թվականից հետո կառուցված ինքնակամ շինություն:

   3.Հողամասի սահմանները որոշվում են Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ղեկավարի կողմից հաստատված հատակագծով:

   4.Որոշման կատարման հսկողությունը դնել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկի համայնքապետարաի քաղաքաշինության և հողաշինության բաժնի վրա:

   5.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում օրենքով սահմանված կարգով իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՆԱՆԻԿ ՈՍԿԱՆՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) ՌԱՖԻԿ ՀՈՎՍԵՓՅԱՆ   Արկադի Գրիգորյան   Նարեկ Սահակյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝f14f28cf-8a91-4be9-9663-6812ea4efa2b



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ազատության հր. 1
(0244)5 20-21
artikmun@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 53002393@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԹԻԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner