Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ սահմանված անշարժ գույքի՝ ըստ դրա գտնվելու վայրի հասցեավորման, ինչպես նաև անշարժ գույքի հասցեների ռեստրի ստեղծման և վարման կարգի 28-րդ, 29-րդ կետի 4-րդ ենթակետով և հիմք ընդունելով Սիրվարդ Գուրգենի Սերմիսիզյանի 2025 թվականի ապրիլի 4-ի թիվ 1927 դիմումը
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ` Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի Փանիկ գյուղում Գուրգեն Վարագի Սահակյանին(ծնված 1932 թվականի ապրիլի 28-ին) պատկանող, 2002 թվականի նոյեմբերի 25-ի անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման N18092023-08-0009 վկայականով փաստագրված, 08-113-0004-0020 կադաստրային ծածկագրով, 0,11հա մակերեսով հողամասին տրամադրել Հայաստանի Հանրապետություն Շիրակի մարզ Արթիկ համայնք գյուղ Փանիկ 31-րդ փողոց, 4-րդ փակուղի, 22 հողամաս հասցեն: