Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետի, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 67-րդ հոդվածի 1-ին մասի դրույթներով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանու 2025 թվականի փետրվարի 20-ի 21-Ն որոշումը, 2025 թվականի ապրիլի 29-ին Արթիկի համայնքապետարանում կայացած հողամասի աճուրդով վաճառքի արդյունքների մասին կազմված 2025 թվականի ապրիլի 29-ի թիվ 1, թիվ 2 արձանագրությունները
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`
1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի սեփականությունը հանդիսացող, Հայաստանի Հանրապետություն Շիրակի մարզ Արթիկ համայնք Արթիկ քաղաք Մ.Գորկու փողոց 13/3 հողամաս հասցեում գտնվող,բնակավայրերի նպատակային նշանակության, հասարակական կառուցապատման գործառնական նշանակության, 08-002-0040-0211 կադաստրային ծածկագրով, 0.01448 հեկտար հողամասը (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական՝ N 26112024-08-0016) 915000 (ինը հարյուր տասնհինգ հազար) Հայաստանի Հանրապետության դրամ արժեքով վաճառել աճուրդի արդյունքում հաղթող ճանաչված մասնակից Արտաշես Արշալույսի Ափոյանին (անձնագիր՝ AS 0645190, տրված՝ 11.06.2019 թվականին 028-ի կողմից, հասցեն՝ Հայաստանի Հանրապետություն Շիրակի մարզ Արթիկ քաղաք Սասունցի Դավթի փողոց 1-ին նրբանցք տուն 8) այդ հողամասում հասարակական նշանակության շինություն կառուցելու համար:
2. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով քաղաքացու հետ կնքել անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիր և ապահովել սույն որոշումից բխող իրավունքների պետական գրանցումը՝ գնորդի միջոցներով: