Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ղեկավար Անանիկ Ոսկանյանս, ուսումնասիրելով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի բնակիչ Սուսաննա Հարությունի Ափոյանի դիմումն իր անչափահաս թոռան՝ Սոնա Մուշեղի Ափոյանի նկատմամբ իրեն հոգաբարձու նշանակելու մասին
ՊԱՐԶԵՑԻ՝
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի բնակիչ Սուսաննա Հարությունի Ափոյանը (նույնականացման քարտ՝ 016137713, տրված 028-ի կողմից 2024 թվականի հունիսի 27-ին, հասցե՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզ, Արթիկ համայնք, Արթիկ քաղաք, Նալբանդյան փողոց, տուն 12) դիմել է Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ղեկավարին՝ իր թոռան նկատմամբ իրեն հոգաբարձու նշանակելու խնդրանքով, որպեսզի ինքը կարողանա հանդես գալ երեխայի իրավունքներն ու շահերը ներկայացնող անձ։
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի Նալբանդյան փողոց տուն 12 հասցեի բնակիչներ Մուշեղ Վարդանի Ափոյանն ու Աստղիկ Սաղաթելի Ափոյանն արդեն երկար տարիներ ապրում են Ռուսաստանի Դաշնությունում։ Իրենց միակ դուստրը՝ Սոնա Մուշեղի Ափոյանը տեղափոխվել է Հայաստան, որպեսզի հաճախի հայկական դպրոց։ Այժմ նա սովորում է Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության Արթիկի պետական քոլեջ պետական ոչ առևտրային կազմակերպությունում։ Ըստ էության անչափահաս Սոնա Մուշեղի Ափոյանը ժամանակավորապես մնացել է առանց ծնողական խնամքի: Սուսաննա Ափոյանը երկար տարիների մանկավարժ է, չունի առողջական խնդիրներ և պատրաստակամ է զբաղվելու թոռան դաստիարակությամբ։
Ելնելով երեխաների իրավունքների և օրինական շահերի պաշտպանության, նրանց խնամքի ու դաստիարակության շահերից, նրա անունից և ի շահ նրանց գործարքներ կնքելու անհրաժեշտությունից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 33-րդ հոդվածի 3-րդ մասով, 35-րդ, 36-րդ և 37-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքի 134-րդ և 135-րդ հոդվածներով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, «Խնամակալության և հոգաբարձության մարմինների» կանոնադրության 3-րդ բաժնի 9-րդ մասի 1-ին կետի բ) ենթակետով և հաշվի առնելով համայնքի ղեկավարին կից խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի 2025 թվականի ապրիլի 22-ին տրված դրական եզրակացությունը՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
- ԱնչափահասՍոնա Մուշեղի Ափոյանի (ծնված՝ 2007 թվականի նոյեմբերի 16-ին, պետական վկայական ծննդի մասին՝ ԲԱ 190700, տրված՝ 2007 թվականի դեկտեմբերի 25-ին) նկատմամբսահմանելհոգաբարձություն։
- Անչափահաս Սոնա Մուշեղի Ափոյանի հոգաբարձու նշանակելիր տատին՝Սուսաննա Հարությունի Ափոյանին (ծնված՝ 1952 թվականի ապրիլի 21-ին, նույնականացման քարտ՝ 016137713, տրված 028-ի կողմից 2024 թվականի հունիսի 27-ին):
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Սուսաննա Հարությունի Ափոյանին հանձնելու օրվան հաջորդող օրվանից։