Այսօր: Չորեքշաբթի, 1 Մայիսի 2024թ.
Արթիկի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 86
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



17 ապրիլի 2024 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՀՈՌՈՄ ԳՅՈՒՂԻ 7-ՐԴ ՓՈՂՈՑ 25 ՀԱՍՑԵԻ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆԸ ԿԻՑ ՀՈՂԱՄԱՍԻ ԵՎ ՇԵՆՔ-ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՆԱԹԵԼԱ ՎԱՂԱՐՇԱԿԻ ՄՈՒՐԱԴՅԱՆԻ, ԱՆԱՀԻՏ ՎԱՂԱՐՇԱԿԻ ՆԱՐԻՄԱՆՅԱՆԻ, ՀՈՎՀԱՆՆԵՍ ՎԱՂԱՐՇԱԿԻ ՍԱՐԳՍՅԱՆԻ, ՖՐԻԴԱ ՎԱՂԱՐՇԱԿԻ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԵՎ ՖԼՈՐԱ ՎԱՂԱՐՇԱԿԻ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԳՈՒՅՔԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հարցի քննարկման համար հիմք է հանդիսացել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի Հոռոմ գյուղի բնակիչ Հովհաննես Վաղարշակի Սարգսյանի 2024թվականի մարտի 27-ի N 1735 դիմումը: Տեղագրական հանույթի ճշգրտումից պարզվել է, որ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի Հոռոմ գյուղի 7-րդ փողոց 25 հասցում գտնվող 08-067-0045-0012 կադաստրային ծածկագրով հողամասի մակերեսը փաստացի կազմում է 0,09669հա մակերես, որը օգտագործում է Նաթելա Վաղարշակի Մուրադյանը (ծնված՝ 1973 թվականի դեկտեմբերի 2-ին), Անահիտ Վաղարշակի Նարիմանյանը (ծնված՝ 1974 թվականի դեկտեմբերի 26-ին), Հովհաննես Վաղարշակի Սարգսյանը (ծնված՝ 1976 թվականի հունիսի 18-ին), Ֆրիդա Վաղարշակի Սարգսյանը (ծնված՝ 1980 թվականի հունիսի 19-ին) և Ֆլորա Վաղարշակի Սարգսյանը (ծնված՝ 1980 թվականի հունիսի 19-ին): 0,09669հա մակերեսով հողամասը առկա շենք-շինություններով օրենքի ուժով կարող է փոխանցվել անհատույց սեփականության իրավունքով: Հաշվի առնելով, որ բնակելի տունը կառուցվել է մինչև 2001 թվականը, /ըստ օրենքի 2024թվականի մարտի 22-ի ժառանգության իրավունքի վկայագիր գրանցամատյան թիվ 1164/ և Նաթելա Վաղարշակի Մուրադյանի, Անահիտ Վաղարշակի Նարիմանյանի, Հովհաննես Վաղարշակի Սարգսյանի, Ֆրիդա Վաղարշակի Սարգսյանի և Ֆլորա Վաղարշակի Սարգսյանի բնակելի տան զբաղեցրած և դրա սպասարկման համար անհրաժեշտ հողամասը ընդգրկված չէ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողամասերի ցանկում, ղեկավարվելով «Իրավունքը հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 24-րդ կետով

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ` 1.Վերականգնել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի Հոռոմ գյուղի 7-րդ փողոց 25 բնակելի տուն հասցեում գտնվող գույքային միավորների նկատմամբ Նաթելա Վաղարշակի Մուրադյանի, Անահիտ Վաղարշակի Նարիմանյանի, Հովհաննես Վաղարշակի Սարգսյանի, Ֆրիդա Վաղարշակի Սարգսյանի և Ֆլորա Վաղարշակի Սարգսյանի հողօգտագործման իրավունքը՝ բնակելի տան զբաղեցրած և սպասարկման համար անհրաժեշտ սեփականության իրավունքով պատկանող 0,09669հա մակերեսով հողամասի չափով` ճանաչելով նրա սեփականության իրավունքը 0,09669հա մակերեսով հողամասի և դրա վրա կառուցված շենք-շինությունների նկատմամբ: 2.Հողամասի սահմանները որոշվում են Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ղեկավարի կողմից հաստատված հատակագծով: 3.Որոշման կատարման հսկողությունը դնել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկի համայնքապետարաի քաղաքաշինության և հողաշինության բաժնի վրա: 4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Նաթելա Վաղարշակի Մուրադյանին, Անահիտ Վաղարշակի Նարիմանյանին, Հովհաննես Վաղարշակի Սարգսյանին, Ֆրիդա Վաղարշակի Սարգսյանին և Ֆլորա Վաղարշակի Սարգսյանին օրենքով սահմանված կարգով իրազեկելու հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՆԱՆԻԿ ՈՍԿԱՆՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) ԳԱՅԱՆԵ ՌԵՀԱՆՅԱՆ   Արկադի Գրիգորյան   ՏԱԹև ԱՂԱՔԱՐՅԱՆ  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝5659be5f-6e19-4df9-a8da-b139449a044a



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ազատության հր. 1
(0244)5 20-21
artikmun@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 53002393@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԹԻԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner