Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի Լուսակերտ գյուղի բնակիչ Գրիգոր Որոշի Աղեկյանը 2023 թվականի հուլիսի 13-ին թիվ 4528 դիմումով դիմել է Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ղեկավարին, իր հոր Որոշ Աղեկյանի մահից հետո վերջինիս կողմից Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնք, Լուսակերտ գյուղում գտնվող 08-048-0105-0001 կադաստրային ծածկագրով, 1 /մեկ/ հեկտար մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողամասի վարձակալության պայմանագիրը (կնքված 10.12.2007 թվականին, սեղանամատյան 3308) իր կողմից շարունակելու խնդրանքով:
Գրիգոր Որոշի Աղեկյանը հանդիսանում է Որոշ Աղեկյանի իրավահաջորդը` համաձայն 2019 թվականի մայիսի 2-ի ըստ օրենքի ժառանգության իրավունքի թիվ 1367 վկայագրի, որով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնք, Լուսակերտ գյուղում գտնվող 08-048-0105-0001 կադաստրային ծածկագրով, 1 /մեկ/ հեկտար մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողամասի նկատմամբ իրավունքները ներառված է ժառանգական գույքի կազմում:
Ելնելով վերը շարադրվածից և ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման» մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 619-րդ հոդվածի 2-րդ մասով, հիմք ընդունելով Գրիգոր Որոշի Աղեկյանը հուլիսի 13-ին թիվ 4528 դիմումով` Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանին ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի, Արթիկ համայնքի Լուսակերտ գյուղում գտնվող 08-048-0105-0001 կադաստրային ծածկագրով, 1 /մեկ/ հեկտար մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողամասի նկատմամբ Որորշ Աղեկյանի հետ 10.12.2007 թվականին կնքվածթիվ 3308 վարձակալության պայմանագիրը շարունակել նրա ժառանգ Գրիգոր Որոշի Աղեկյանի հետ:
2. ՊայմանագիրըԳրիգոր Որոշի Աղեկյանի հետ շարունակել առանց պայմանագրի պայմանների փոփոխության:
3. Գրիգոր Որոշի Աղեկյանի հետ կնքել համաձայնագիր վարձակալության պայմանագիրը շարունակելու վերաբերյալ:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Գրիգոր Որոշի Աղեկյանին իրազեկման օրվան հաջորդող օրվանից: |