Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 40-րդ կետի պահանջներով և հիմք ընդունելով «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքի 10-րդ հոդվածի պահանջները, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանին ՈՐՈՇՈՒՄ Է՝
1. Սահմանել Արթիկ համայնքի վարչական տարածքում հանրային սննդի կազմակերպման և իրականացման կանոնները՝ համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: |