Հարցի քննարկման համար հիմք է հանդիսացել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի Արթիկ քաղաքի բնակիչ Սուրեն Վանյայի Սահակյանի (ծնված 1946 թվականի ապրիլի 07-ին) 2024 թվականի հուլիսի 24-ի N 3896 դիմումը: Տեղագրական հանույթի ճշգրտումից պարզվել է, որ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի Արթիկ քաղաքի Գ․Նժդեհի փողոց 1-ին նրբանցք, 20ա հասցեում 08-002-0140-0005 կադաստրային ծածկագրով հողամասի մակերեսը փաստացի կազմում է 0,059407հա մակերես, որից 0,0300 հա մակերեսով հողամասը Սուրեն Վանյայի Սահակյանի սեփականության իրավունքով պատկանող հողամասն է: Օրինական հողամասին կից օգտագործվող 0,029407 հա մակերեսով հողամասը օրենքի ուժով կարող է փոխանցվել անհատույց սեփականության իրավունքով: Հաշվի առնելով, որ բնակելի տունը կառուցվել է մինչև 2001 թվականը, /1986թվականի նոյեմբերի 12-ի տեխնիկական անձնագիր/ և Սուրեն Վանյայի Սահակյանի բնակելի տան զբաղեցրած և դրա սպասարկման համար անհրաժեշտ հողամասը ընդգրկված չէ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողամասերի ցանկում, ղեկավարվելով «Իրավունքը հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ հաստատված անշարժ գույքի՝ ըստ դրա գտնվելու վայրի հասցեավորման, ինչպես նաև անշարժ գույքի հասցեների ռեստրի ստեղծման և վարման կարգի 28-րդ կետով, 29-րդ կետի 4-րդ ենթակետով և 53-րդ կետով
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`
1.Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ քաղաքի Գ․Նժդեհի փողոց 1-ին նրբանցք, 20ա բնակելի տանը տրամադրել հասցե՝ Հայաստանի Հանրապետություն Շիրակի մարզ, Արթիկ համայնք, Արթիկ քաղաք Գ․Նժդեհի փողոց, 1-ին նրբանցք, 4/1 բնակելի տուն:
2.Վերականգնել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի Արթիկ քաղաք Գ․Նժդեհի փողոց, 1-ին նրբանցք, 4/1 հասցեում գտնվող գույքային միավորների նկատմամբ Սուրեն Վանյայի Սահակյանի հողօգտագործման իրավունքը՝ բնակելի տան զբաղեցրած և սպասարկման համար անհրաժեշտ օրինական 0,0300հա մակերեսով հողամասին կից 0,029407հա մակերեսով հողամասի չափով` ճանաչելով նրանց սեփականության իրավունքը 0,059407հա մակերեսով հողամասի և մինչև 2001 թվականի մայիսի 15-ը կառուցված շենք-շինությունների նկատմամբ:
3․Հողամասի սահմանները որոշվում են Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկի համայնքապետարանի ղեկավարի կողմից հաստատված հատակագծով:
4.Որոշման կատարման հսկողությունը դնել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքապետարանի քաղաքաշինության և հողաշինության բաժնի վրա:
5.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Սուրեն Վանյայի Սահակյանին օրենքով սահմանված կարգով իրազեկելու հաջորդող օրվանից: