Հարցի քննարկման համար հիմք է հանդիսացել Հայաստանի Հանրապետություն Շիրակի մարզի, Արթիկ համայնքի, Հոռոմ գյուղի բնակիչ Մանվել Սամվելի Մկրտչյանի 2025 թվականի հունիսի 10-ի թիվ 3163 դիմումը: Տեղագրական հանույթի ճշգրտումից պարզվել է, որ գյուղ Հոռոմ 2-րդ փողոց 8 հասցեում գտնվող 08-067-0003-0019 կադաստրային ծածկագրով հողամասի մակերեսը փաստացի կազմում է 0,29996հա, որը Սամվել Կորյունի Մկրտչյանին, Աստղիկ Աղասու Կիրակոսյանին, Արմենակ Սամվելի Մկրտչյանին, Մանվել Սամվելի Մկրտչյանին և Երանուհի Սամվելի Մկրտչյանին սեփականության իրավունքով պատկանող հողամասն է: Հաշվի առնելով, որ բնակելի տունը կառուցվել է մինչև 2001 թվականը, (հիմք՝1991թվականի մայիսի 15-ի հողային բարեփոխումների և սեփականաշնորհման տեղական հանձնաժողովի N1 որոշում) և Սամվել Կորյունի Մկրտչյանի, Աստղիկ Աղասու Կիրակոսյանի, Արմենակ Սամվելի Մկրտչյանի, Մանվել Սամվելի Մկրտչյանի և Երանուհի Սամվելի Մկրտչյանի բնակելի տան զբաղեցրած և դրա սպասարկման համար անհրաժեշտ հողամասը ընդգրկված չէ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողամասերի ցանկում, ղեկավարվելով «Իրավունքը հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ սահմանված անշարժ գույքի՝ ըստ դրա գտնվելու վայրի հասցեավորման, ինչպես նաև անշարժ գույքի հասցեների ռեստրի ստեղծման և վարման կարգի 28-րդ, 29-րդ կետի 3-րդ ենթակետով և 53-րդ կետով
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`
1.Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի Հոռոմ գյուղում գտնվող, 08-067-0003-0019 կադաստրային ծածկագրով, 0,29996հա մակերեսով հողամասին և ամրակայված շենք-շինություններին տրամադրել Հայաստանի Հանրապետություն Շիրակի մարզ Արթիկ համայնք գյուղ Հոռոմ 2-րդ փողոց 8 բնակելի տուն հասցեն:
2.Վերականգնել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզ, Արթիկ համայնք, գյուղ Հոռոմ 2-րդ փողոց 8 հասցեում գտնվող գույքային միավորների նկատմամբ Սամվել Կորյունի Մկրտչյանի(ծնված 1952 թվականի օգոստոսի 17-ին), Աստղիկ Աղասու Կիրակոսյանի(ծնված 1956 թվականի օգոստոսի 11-ին), Արմենակ Սամվելի Մկրտչյանի(ծնված 1976 թվականի փետրվարի 22-ին), Մանվել Սամվելի Մկրտչյանի(ծնված 1978 թվականի մարտի 31-ին) և Երանուհի Սամվելի Մկրտչյանի (ծնված 1980 թվականի ապրիլի 4-ին) հողօգտագործման իրավունքը՝ բնակելի տան զբաղեցրած և սպասարկման համար անհրաժեշտ 0,29996հա մակերեսով հողամասի չափով` ճանաչելով նրա սեփականության իրավունքը 0,29996հա մակերեսով հողամասի և մինչև 2001 թվականի մայիսի 15-ը կառուցված շենք-շինությունների նկատմամբ:
3․ Հողամասում առկա է 2001 թվականից հետո կառուցված ինքնակամ շինություն(շինություն թիվ 3 և թիվ 4):
4. Հողամասի սահմանները որոշվում են Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ղեկավարի կողմից հաստատված հատակագծով:
5. Որոշման կատարման հսկողությունը դնել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզ, Արթիկի համայնքապետարանի քաղաքաշինության և հողաշինության բաժնի վրա:
6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Սամվել Կորյունի Մկրտչյանին, Աստղիկ Աղասու Կիրակոսյանին, Արմենակ Սամվելի Մկրտչյանին, Մանվել Սամվելի Մկրտչյանին և Երանուհի Սամվելի Մկրտչյանին օրենքով սահմանված կարգով իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: