Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության 2021 թվականի հուլիսի 30-ին տրվել է Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի Արթիկ քաղաքի Հ-21,/Հ-75/- Հոռոմ-Արթիկ-Ալագյազ հանրապետական նշանակության ավտոճանապարհի կմ19+000-կմ23+900 հասցեի Արթիկի N 21/12 շինարարության թույտվությունը: Եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով սահմանված ժամկետում շինարարական աշխատանքների ավարտը դարձել է անհնար: Շինարարությունն ավարտելու և ավարտական ակտով ձևակերպելու նպատակով կառուցապատողը դիմել է Արթիկ համայնքի ղեկավարին շինարարության թույտվության սահմանված ժամկետը երկարաձգելու: Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության <<Քաղաքաշինության մասին>> օրենքի 23-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետությունում կառավարության 2015 թվականի մարտի 19-ի թիվ 596-Ն որոշման 124-րդ կետով և հիմք ընդունելով համապատասխան դիմումը
1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի Արթիկ քաղաքի Արթիկ քաղաքի Հ-21,/Հ-75/- Հոռոմ-Արթիկ-Ալագյազ հանրապետական նշանակության ավտոճանապարհի կմ19+000-կմ23+900 հասցեում 2021 թվականի հուլիսի 30-ին տրված N 21/12 շինարարության թույտվությամբ սահմանված շինարարության տևողությունը երկարաձգել մինչև 2024 թվականի դեկտեմբերի 28-ը:
2.Շինարարության թույտվության մեջ 7-րդ կետի <<այլ պայմաններ>> մասում կատարել գրառում սահմանված ժամկետը երկարաձգելու վերաբերյալ: .Սույն որոշումն ուժի մեջ է մտնում օրենքով սահմանված կարգով իրազեկելու օրվան հաջորդող օրվանից