Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով և Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 8-րդ մասի 2-րդ կետով և 9-րդ մասով, հիմք ընդունելով անշարժ գույքի իրավունքի գրանցման №1316172 վկայականը Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանին ՈՐՈՇՈՒՄ Է` 1.Ընդունել համայնքի ղեկավարի առաջարկությունը,վերականգնել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի Արթիկ քաղաքի Շիրակացի փողոց 5 հասցեում գտնվող գույքային միավորների նկատմամբ «ԱՐԹԻԿԻ ԱՌՇԻՆՎԵՐԱՆՈՐՈԳՈՒՄ» փակ բաժնետիրական ընկերության հողօգտագործման իրավունքը՝ 281,80 քմ մակերեսով օրինական շինության զբաղեցրած և սպասարկման համար անհրաժեշտ 0,36671 հա մակերեսով հողամասի չափով՝ ճանաչելով նրա սեփականության իրավունքը 0,36671 հա մակերեսով հողամասի նկատմամբ: 2. Ընդունել ի գիտություն, որ «ԱՐԹԻԿԻ ԱՌՇԻՆՎԵՐԱՆՈՐՈԳՈՒՄ» փակ բաժնետիրական ընկերությունը հողամասը սեփականության իրավունքով անհատույց ձեռք բերելուց հետո հողամասի առուվաճառքի, նվիրատվության, փոխանակման, իրավաբանական անձի բաժնետոմսի (բաժնեմասի, փայի) դիմաց բաժնետոմսի (բաժնեմասի, փայի) սեփականատիրոջը հանձնման կամ իրավաբանական անձանց լուծարումից հետո նրա հիմնադիրներին (մասնակիցներին) հանձնման, այդ թվում` պարտատերերի պահանջների բավարարման կամ բռնագանձման հետևանքով հողամասի սեփականատիրոջ փոփոխության դեպքում անկախ այն հանգամանքից, թե հողամասը ձեռք է բերվում հատուցմամբ կամ անհատույց, ձեռք բերողը համապատասխան համայնքային բյուջե պետք է վճարի հողամասի՝ վճարման պահին գործող կադաստրային արժեքը: 3. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրվանից: |