Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի Արթիկ քաղաքի բնակիչ Կարինե Վարուժանի Սուքիասյանը դիմել է Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ղեկավարին իր Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված որդու՝ Հարություն Ղևոնդի Սուքիասյանի ընտանիքին Հայաստանի Հանրապետության կառավարության 2018թվականի դեկտեմբերի 6-ի թիվ 1419-Ն որոշմամբ սահմանված կարգով բնակարանային պայմանների բարելավման նպատակով շահառուների ցուցակում հաշվառելու համար:
Կարինե Վարուժանի Սուքիասյանի որդին՝ Հարություն Ղևոնդի Սուքիասյանը զոհվել է ծառայության ընթացքում՝ 2020թվականին հոկտեմբերի 11-ին Արցախյան 44-օրյա պատերազմի մարտական գործողությունների ժամանակ:Հարություն Ղևոնդի Սուքիասյանի ընտանիքի անդամները չունեն իրենց սեփականության իրավունքով պատկանող որևէ անշարժ գույք :
Հիմք ընդունելով վերը շարադրված փաստական հանգամանքները և Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ղեկավարի 2024 թվականի հոկտեմբերի 22-ի թիվ 775-Ա կարգադրությամբ ստեղծված բնակարանային պայմանների բարելավման նպատակով շահառուների հաշվառում իրականացնելու համար բնակարանային հարցերի հանձնաժողովի 2024 թվականի հոկտեմբերի 23-ի եզրակացությունը և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 6-ի թիվ 1419-Ն որոշման դրույթներով
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքում հաշվառված, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության համակարգի զոհված (մահացած) զինծառայող՝ Հարություն Ղևոնդի Սուքիասյանի ընտանիքին վերցնել հաշվառման Հայաստանի Հանրապետության կառավարության 2018թվականի դեկտեմբերի 06-ի թիվ 1419-Ն որոշմամբ սահմանված բնակարանային պայմանների բարելավման նպատակով շահառուների ցուցակում:
2. Սույն որոշումն օրենքով սահմանված կարգով ուղարկել Հարություն Ղևոնդի Սուքիասյանի ընտանիքին:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Հարություն Ղևոնդի Սուքիասյանի ընտանիքին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: