Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ սահմանված անշարժ գույքի՝ ըստ դրա գտնվելու վայրի հասցեավորման, ինչպես նաև անշարժ գույքի հասցեների ռեստրի ստեղծման և վարման կարգի 28-րդ, 29-րդ կետի 4-րդ ենթակետով և հիմք ընդունելով Արթուր Խաչատուրի Աղաքարյանի 2024թվականի հունվարի 25-ի N 544 դիմումը
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ` Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի, Արթիկ համայնքի Արթիկ քաղաքում Արթուր Խաչատուրի Աղաքարյանին (ծնված 1965 թվականի հունիսի 10-ին) պատկանող 2013 թվականի մարտի 26-ի անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայականով /N 26032013-08-0392/ փաստագրված Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի, Արթիկ համայնք, քաղաք Արթիկ, Հակոբյան փողոց 16 հասցեում գտնվող 08-002-0143-0007 կադաստրային ծածկագրով հողամասին և ամրակայված շենք-շինություններին տրամադրել Հայաստանի Հանրապետություն Շիրակի մարզ, Արթիկ համայնք, քաղաք Արթիկ Հակոբյան փողոց 10/1 բնակելի տուն հասցեն: