Այսօր: Երկուշաբթի, 28 Հոկտեմբերի 2024թ.
Արթիկի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 159
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 2160-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ Արթիկ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնք
ՀՀ Շիրակի մարզ, ք. Արթիկ, (0244)5 20-21, artikmun@mail.ru

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

28 հոկտեմբերի 2024 թվականի N 2160-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ, ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶ, ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔ, ՔԱՂԱՔ ԱՐԹԻԿ ՏԵՐ-ԳԱԲՐԻԵԼՅԱՆ ՓՈՂՈՑ, ՏՈՒՆ 11 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆ 2-ՐԴ ՀԱՐԿԻ ԵՎ ՊԱՏՇԳԱՄԲԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԼՅՈՎԱ ԳԱՌՆԻԿԻ ՄՈՒՐԱԴՅԱՆԻ ԳՈՒՅՔԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հաշվի առնելով, որ Հայաստանի Հանրապետություն, Շիրակի մարզ, Արթիկ համայնք քաղաք Արթիկ Տեր-Գաբրիելյան փողոց, տուն 11 հասցեում գտնվող բնակելի տան պատշգամբը և երկրորդ հարկը կառուցվել են մինչև 2001 թվականը (1996 թվականին, հիմք՝ Արթիկ համայնքի ղեկավարի 20․09․2024թ․ թիվ 2564 գրություն), նշված բնակելի տան զբաղեցրած և դրա սպասարկման համար անհրաժեշտ հողամասն ընդգրկված չէ ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողամասերի ցանկում, ղեկավարվելով «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով և հիմք ընդունելով Լյովա Գառնիկի Մուրադյանի 2024 թվականի սեպտեմբերի 02-ի թիվ 4712 դիմումը և գույքի նկատմամբ իրավունքի (սահմանափակման) պետական գրանցման վարույթը կասեցնելու մասին N Կ-10102024-08-0167 որոշումը

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`

1. Վերականգնել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզ, Արթիկ համայնք քաղաք Արթիկ Տեր-Գաբրիելյան փողոց, տուն 11 հասցեում գտնվող բնակելի տան երկրորդ հարկի (110․76 քմ) և աստիճանահարթակի (37․79 քմ) նկատմամբ Լյովա Գառնիկի Մուրադյանի սեփականության իրավունքը։

2. Հողամասի սահմանները որոշվում են Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ղեկավարի կողմից հաստատված հատակագծով։

3. Որոշման կատարման հսկողությունը դնել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկի համայնքապետարանի քաղաքաշինության և հողաշինության բաժնի վրա։

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Լյովա Գառնիկի Մուրադյանին օրենքով սահմանվածկարգով իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։

5. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Արթիկ համայնքի ղեկավարին կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՆԱՆԻԿ ՈՍԿԱՆՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ազատության հր. 1
(0244)5 20-21
artikmun@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 53002393@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԹԻԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner