ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ
|
20հունիս 2025 թվականք. Արթիկ
|
ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ
«Ջունա» ՍՊԸ-ի կողմից ՀՀ Շիրակի մարզի Արթիկի տուֆերի հանքավայրի Ջունա տեղամասում օգտակար հանածոյի արդյունահանման ընդերքօգտագործման իրավունք ստանալու շրջանակներում անհրաժեշտ աշխատանքների վերաբերյալ հանրային առաջին քննարկումներիմասնակիցների
|
Հանրային քննարկումը սկսվեց ժամը 14:00-ին:
|
Ներկա էին՝ Արթիկ համայնքի ղեկավարի օգնական Տ. Չարչյանը,Արթիկի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարության, անձնակազմի կառավարման և ՏՏ բաժնի պետ Ա. Թադևոսյանը, <<ՋՈՒՆԱ>> ՍՊԸ-իտնօրենՀ. Կարապետյանը,ընկերության փորձագետ Գ. Մուրադյանը, Գ. Հակոբյանը, համայնքի բնակիչներ:
Հանրային քննարկումը վարում էր Արթիկ համայնքի ղեկավար Ա. Ոսկանյանի կողմից լիազորված անձ՝ Արթիկի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարության, անձնակազմի կառավարման և ՏՏ բաժնի պետ Ա. Թադևոսյանը:
Նա ողջունեց ներկաներին, ներկայացրեց հանրային քննարկման նպատակը. <<Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին>> ՀՀ օրենքի և ՀՀ կառավարության 19.11.2014թ. <<Հանրային ծանուցման և քննարկումների իրականացման կարգը սահմանելու մասին>> որոշման (որոշումը խմբ. 28.12.23թ N 2343Ն) սահմանված կարգի համաձայն՝ հունիսի 20-ին՝ ժամը 15։00-ին, ՀՀ Շիրակի մարզի Արթիկի համանքապետարանում տեղի են ունենում հանրային լսումներ:
Օրակարգում՝ «Ջունա» ՍՊԸ-ի կողմից ՀՀ Շիրակի մարզի Արթիկի տուֆերի հանքավայրի Ջունա տեղամասում օգտակար հանածոյի արդյունահանման ընդերքօգտագործման իրավունք ստանալու շրջանակներում անհրաժեշտ աշխատանքների վերաբերյալ հանրային առաջին քննարկումն է:
Հանրային իրազեկումներն օրենքով սահմանված կարգով հրապարակվել են Արթիկի համայնքապետարանի պաշտոնական կայքում, <<Առավոտ>> օրաթերթի համարում, հրապարակումը փակցված է եղել Արթիկի համայնքապետարանում տեղադրված հայտարարությունների վահանակի վրա:
«Ջունա» ընկերությունը դիմել է Արթիկ համայնքի ղեկավար Ա. Ոսկանյանին 03/06/2025 թվականին թիվ
3025 ներկայացված գրությամբ, համաձայն որի Արթիկ համայնքի Արթիկ քաղաքի վարչական տարածքում,îáõý³ß»Ý ·ÛáõÕÇó 1.8ÏÙ, ²ñÃÇÏÇó 3.1ÏÙ, ä»Ù½³ß»ÝÇó 2.8ÏÙհեռավորության վրա գտնվող, 3.92 հա մակերեսով ընդերքի տեղեմասը շահագործելու նպատակ ունի:
Նա խոսքը փոխանցոց ընկերության ներկայացուցչին՝ նախատեսվող գործունեության վերաբերյալ ներկա հանրությանն ավելի հանգամանալից տեղեկատվություն տրամադրելու նպատակով
Բոլոր հուզող հարցերն, առաջարկությունները, դիտողությունները և կարծիքները կարող եք հնչեցնել հենց հիմա և ստանալ դրանց պատասխանները:
Ելույթ ունեցան
<<ՋՈՒՆԱ>> ՍՊԸ-ի ներկայացուցիչ Գ. Մուրադյանը, ով ողջունելով ներկաներին, ներկայացրեց, որ ընկերությունը 2022 թվականին ընկերությունը երկրաբանահետախուզական աշխատանքների համար հանրային քննարկումներ է ունեցել համայնքում, ինչի արդյունքում ընկերությանը տրամադրվել է երկրաբանահետախուզական աշխատանքներ իրականացնելու համար օրենքով սահմանված թույլտվություն: Այդ թույլտվության շրջանակներում տարածքում իրականացվել են հորատումներ, լաբորատոր աշխատանքներ, նմուշառում: Այս բոլոր գործողությունների արդյունքում կազմվել է հաշվետվություն, որը ներկայացվել է ՏԿԵ նախարարություն: Համապատասխան փորձաքննության և ստուգումներից հետո ՏԿԵ նախարարի կողմից 19.05.2025 թվականի 936 Ա հրամանով հաստատվել է ՀՀ Շիրակի մարզի Արթիկի տուֆերի հանքավայրի Ջունա տեղամասի պաշարների հաստատումը: Այս հանրային քննարկումները միտված են շահագործման թույլտվություն ստանալուն: Նա կարևորեց համայնքի դրական դիրքորոշումը ներդրումային ծրագրերին օժանդակելու քաղաքականությունը, որը դրական արդյունքներ է բերելու համայնքին աշխատատեղեր ստեղծելու, հարկերի ավելացման, սոցիալական ծրագրերին մասնակցության տեսքով: Նա նաև նշեց ընկերության տնօրենի պատրաստակամությունը՝ մասնակցելու համայնքի սոցիալական ծրագրերին Ընկերության ներկայացուցիչ Գ. Հակոբյանը խնդրեց հանրային քննարկման մասնակիցներին բարձրացնել իրենց հուզող բոլոր հարցերը:
Քանի որ հարցեր չհնչեցին, հանրային քննարկման ներկայացուցիչները դրական դիրքորոշում տվեցին ընկերության նախաձեռնությանը, նիստը վարող Ա. Թադևոսյանն ամփոփեց հանրային քննարկումը՝ դրական մեկնաբանելով աշխատատեղերի ստեղծումը, սեփական եկամուտների ավելացումը, միայն պայմանով, որ գործունեությունը չպիտի վնասի շրջակա միջավայրին, գյուղատնտեսությանը:
Նիստը վարող Ա. Հարությունյանը և ներկաները տվեցին իրենց դրական դիրքորոշումը օգտակար հանածոյի արդյունահանման նպատակով <<ՋՈՒՆԱ>> ՍՊԸ-ի կողմից երկրաբանական ուսումնասիրության աշխատանքների իրականացման նպատակով ներկայացված աշխատանքային ծրագրի վերաբերյալ:
Քանի որ այլ հարցեր չհնչեցին, նիստը վարող Ա. Թադևոսյանը շնորհակալություն հայտնեց ներկաներին և փակեց նիստը:
Հանրային քննարկումն ավարտվեց 14:10-ին:
Հանրային քննարկումը վարեց՝
Արթիկ համայնքի ղեկավարի կողմից լիազորված անձ՝
____________________ Ա. Թադևոսյան
Արձանագրեց՝
Արթիկ համայնքի ղեկավարի օգնական՝ __________________________Տ. Չարչյան
<<ՋՈՒՆԱ>> ՍՊԸ-ի տնօրեն՝ __________________________Հ. Կարապետյան
Կից ներկայացվում է հանրային քննարկման տեսաձայնագրությունը:
Հանրային քննարկումների մասնակիցների ցանկը կցվում է արձանագրությանը: