Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2003թվականի մայիսի 8-ի թիվ 714-Ն որոշմամբ սահմանված <<Պետության և համայնքի սեփականությունը հանդիսացող հողամասերի տրամադրման կարգի>> 6-րդ կետով և Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին կետի 4-րդ ենթակետով և 2-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանին ՈՐՈՇՈՒՄ Է`
1. Ընդունել համայնքի ղեկավարի առաջարկությունը, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկի համայնքիԱրթիկ քաղաքի բնակավայրերի հասարակական կառուցապատման հողերից Անկախության փողոց 34/2 հասցեում գտնվող Արա Խաչատուրի Խաչատրյանի սեփականությունը հանդիսացող բնակավայրերի նպատակային նշանակության հասարակական գործառնական նշանակությանհողամասին (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 14062016-08-0001, տրված 14 հուլիսի 2016թվականին) կից Հայաստանի Հանրապետություն Շիրակի մարզի Արթիկ համայնք Անկախության փողոց 34/8 հասցեում գտնվող 0,00161հա մակերեսով հողամասը՝ (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 08072022-08-0033, տրված 08 հուլիսի 2022թվականին) որպես ընդլայնում ուղղակի վաճառքով օտարել Արա Խաչատուրի Խաչատրյանին:
2.Հողամասի ուղղակի վաճառքով օտարման գին հաստատել տվյալ հողամասի կադաստրային արժեքի չափով՝ 1քմ-ի համար 4441,8 (չորս հազար չորս հարյուր քառասունմեկ դրամ ութ լումա) Հայաստանի Հանրապետության դրամ: |