Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 6-րդ մասով և Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանու 2021թվականի դեկտեմբերի 30-ի թիվ 85-Ն որոշմամբ ընդունված կանոնակարգի  107-րդ կետի 3-րդ ենթակետով, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանին    
ՈՐՈՇՈՒՄ  Է`
Հաստատել նիստի հետևյալ օրակարգը
1.      Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանու 2022 թվականի դեկտեմբերի 22-ի թիվ 235-ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին։
 /զեկուցող՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ղեկավար Անանիկ Ոսկանյան/
2.      Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի 2023 թվականի բյուջեի հանգստի և սպորտի ծառայություններ բաժնում նախատեսված գումարից հատկացում կատարելու մասին։
/զեկուցող՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ղեկավար Անանիկ Ոսկանյան/
3.      Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված, Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից սուբվենցիայի ստացման ծրագրային հայտերը համաձայնություն տալու  մասին։
/զեկուցող՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ղեկավար Անանիկ Ոսկանյան/
 
4.    Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի  Արթիկ համայնքի 2023 թվականի տարեկան աշխատանքային պլանը հաստատելու մասին։
/զեկուցող՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ղեկավար Անանիկ Ոսկանյան/
5.    Գերմանիայի միջազգային համագործակցության ընկեության կողմից իրականացվող դրամաշնորհի ծրագրի համաֆինանսավորում իրականացնելու համաձայնություն տալու մասին։
/զեկուցող՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ղեկավար Անանիկ Ոսկանյան/