Այսօր: Երկուշաբթի, 31 Մարտի 2025թ.
Արթիկի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 4
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



19 մարտի 2025 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՀԱՌԻՃ ԳՅՈՒՂՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆԸ ՀԱՍՑԵ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ, ՆՈՒՅՆ ՏԱՆԸ ԿԻՑ ՀՈՂԱՄԱՍԻ ԵՎ ԱՄՐԱԿԱՅՎԱԾ ՇԵՆՔ-ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՍՏՅՈՊԱ ԼԵՎՈՆԻ ՎԱՐԴԱՆՅԱՆԻՆ, ՕՎՍԱՆՆԱ ՌԱԶՄԻԿԻ ՎԱՐԴԱՆՅԱՆԻՆ, ՆԱՌԱ ՍՏՅՈՊԱՅԻ ՎԱՐԴԱՆՅԱՆԻՆ, ԱՀԱՐՈՆ ՍՏՅՈՊԱՅԻ ՎԱՐԴԱՆՅԱՆԻՆ ԵՎ ԼԵՎՈՆ ՍՏՅՈՊԱՅԻ ՎԱՐԴԱՆՅԱՆԻՆ ԳՈՒՅՔԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հարցի քննարկման համար հիմք է հանդիսացել Ստյոպա Լևոնի Վարդանյանի 2025 թվականի փետրվարի 07-ի թիվ 768 դիմումը: Տեղագրական հանույթի ճշգրտումից պարզվել է, որ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի Հառիճ գյուղում գտնվող 08-063-0037-0004 կադաստրային ծածկագրով, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Հառիճ գյուղի հողային բարեփոխումների և սեփականաշնորհման տեղական հանձնաժողովի 1991 թվականի փետրվարի 15-ի № 2 որոշմամբ հատկացված հողամասի մակերեսը փաստացի կազմում է 0․10965 հա, որը օգտագործում են Ստյոպա Լևոնի Վարդանյանը, Օվսաննա Ռազմիկի Վարդանյանը, Նառա Ստյոպայի Վարդանյանը, Ահարոն Ստյոպայի Վարդանյանը և Լևոն Ստյոպայի Վարդանյանը: Օրինական 0․10965 հա մակերեսով հողամասը առկա շենք-շինություններով օրենքի ուժով կարող է փոխանցվել անհատույց սեփականության իրավունքով: Հաշվի առնելով, որ բնակելի տունը կառուցվել է մինչև 2001 թվականը(հիմք՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Հառիճ գյուղի հողային բարեփոխումների և սեփականաշնորհման տեղական հանձնաժողովի 1991 թվականի փետրվարի 15-ի № 2 որոշում), Ստյոպա Լևոնի Վարդանյանի, Օվսաննա Ռազմիկի Վարդանյանի, Նառա Ստյոպայի Վարդանյանի, Ահարոն Ստյոպայի Վարդանյանի և Լևոն Ստյոպայի Վարդանյանի բնակելի տան զբաղեցրած և դրա սպասարկման համար անհրաժեշտ հողամասը ընդգրկված չէ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողամասերի ցանկում, ղեկավարվելով «Իրավունքը հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, <<Տեղական ինքնակառավարման մասին>> 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ սահմանված անշարժ գույքի՝ ըստ դրա գտնվելու վայրի հասցեավորման, ինչպես նաև անշարժ գույքի հասցեների ռեստրի ստեղծման և վարման կարգի 28-րդ, 29-րդ կետի 3-րդ ենթակետով և 53-րդ կետով

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`

1.Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի Հառիճ գյուղում գտնվող, Ստյոպա Լևոնի Վարդանյանին (ծնված 1954 թվականի մարտի 07-ին), Օվսաննա Ռազմիկի Վարդանյանին (ծնված 1959 թվականի մարտի 14-ին), Նառա Ստյոպայի Վարդանյանին (ծնված 1979 թվականի դեկտեմբերի 16-ին), Ահարոն Ստյոպայի Վարդանյանին (ծնված 1981 թվականի դեկտեմբերի 20-ին), և Լևոն Ստյոպայի Վարդանյանին (ծնված 1986 թվականի հոկտեմբերի 10-ին) պատկանող, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Հառիճ գյուղի հողային բարեփոխումների և սեփականաշնորհման տեղական հանձնաժողովի 1991 թվականի փետրվարի 15-ի № 2 որոշմամբ հատկացված հողամասին և ամրակայված շենք-շինություններին տրամադրել Հայաստանի Հանրապետություն Շիրակի մարզ Արթիկ համայնք Հառիճ 8-րդ փողոց 8 բնակելի տուն հասցեն:

2.Վերականգնել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի Հառիճ 8-րդ փողոց 8 բնակելի տուն հասցեում գտնվող գույքային միավորների նկատմամբ Ստյոպա Լևոնի Վարդանյանի, Օվսաննա Ռազմիկի Վարդանյանի, Նառա Ստյոպայի Վարդանյանի, Ահարոն Ստյոպայի Վարդանյանի և Լևոն Ստյոպայի Վարդանյանի հողօգտագործման իրավունքը՝ բնակելի տան զբաղեցրած և սպասարկման համար անհրաժեշտ օրինական 0․10965 հա. մակերեսով հողամասի և մինչև 2001 թվականի մայիսի 15-ը կառուցված ու դրա վրա գտնվող շենք-շինությունների նկատմամբ:

3. Հողամասում 2001 թվականից հետո կառուցված շինությունները թողնել ինքնակամ:

4.Հողամասի սահմանները որոշվում են Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ղեկավարի կողմից հաստատված հատակագծով:

5.Որոշման կատարման հսկողությունը դնել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկի համայնքապետարաի քաղաքաշինության և հողաշինության բաժնի վրա:

6.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում օրենքով սահմանված կարգով իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՆԱՆԻԿ ՈՍԿԱՆՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) ՌԱՖԻԿ ՀՈՎՍԵՓՅԱՆ   Արկադի Գրիգորյան   Նարեկ Սահակյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝5ddd4f29-1fd3-4bfd-85bf-44dbd315bd02



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ազատության հր. 1
(0244)5 20-21
artikmun@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 53002393@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԹԻԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner