Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ սահմանված անշարժ գույքի՝ ըստ դրա գտնվելու վայրի հասցեավորման, ինչպես նաև անշարժ գույքի հասցեների ռեստրի ստեղծման և վարման կարգի 28-րդ, 29-րդ կետի 4-րդ ենթակետով և հիմք ընդունելով Ջիվան Հարութիկի Հարթենյանի 2025 թվականի մայիսի 7-ի թիվ 2522 դիմումը
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ` 1․Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի Սարատակ գյուղում Ջիվան Հարութիկի Հարթենյանին(ծնված 1951 թվականի մայիսի 2-ին), Լենա Հրաչի Մովսիսյանին(ծնված 1953 թվականի դեկտեմբերի 24-ին), Հարություն Ջիվանի Հարթենյանին(ծնված 1985 թվականի օգոստոսի 28-ին), Հովիկ Ջիվանի Հարթենյանին(ծնված 1986 թվականի հոկտեմբերի 6-ին) և Հրաչյա Ջիվանի Հարթենյանին (ծնված 1988 թվականի հունվարի 16-ին) պատկանող, 2003 թվականի նոյեմբերի 3-ի անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման №1432863 վկայականով փաստագրված, 0,192հա մակերեսով, 08-105-0054-0014 կադաստրային ծածկագրով հողամասին և ամրակայված շենք-շինություններին տրամադրել Հայաստանի Հանրապետություն Շիրակի մարզ Արթիկ համայնք գյուղ Սարատակ 1-ին փողոց 4/1 բնակելի տուն հասցեն: