Այսօր: Շաբաթ, 5 Հոկտեմբերի 2024թ.
Արթիկի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 106
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



04 հոկտեմբերի 2024 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՐԹԻԿ ՔԱՂԱՔԻ Գ․ՆԺԴԵՀԻ ՓՈՂՈՑ, 1-ԻՆ ՆՐԲԱՆՑՔ, 4 ՀԱՍՑԵԻ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆԸ ԿԻՑ ՀՈՂԱՄԱՍԻ ԵՎ ՇԵՆՔ-ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՅՈՒՐԻԿ ՎԱՆՅԱՅԻ ՍԱՀԱԿՅԱՆԻ ԳՈՒՅՔԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՍՑԵԱՎՈՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հարցի քննարկման համար հիմք է հանդիսացել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի Արթիկ քաղաքի բնակիչ Յուրիկ Վանյայի Սահակյանի (ծնված 1948 թվականի հունվարի 05-ին) 2024 թվականի հուլիսի 24-ի N 3897 դիմումը: Տեղագրական հանույթի ճշգրտումից պարզվել է, որ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի Արթիկ քաղաքի Գ․Նժդեհի փողոց 1-ին նրբանցք, 20ա հասցեում 08-002-0140-0005 կադաստրային ծածկագրով հողամասի մակերեսը փաստացի կազմում է 0,06834հա մակերես, որը օգտագործում է Յուրիկ Վանյայի Սահակյանը: 0,06834հա մակերեսով հողամասը առկա շենք-շինություններով օրենքի ուժով կարող է փոխանցվել անհատույց սեփականության իրավունքով: Հաշվի առնելով, որ բնակելի տունը կառուցվել է մինչև 2001 թվականը, /ըստ օրենքի 2013թվականի մայիսի 03-ի ժառանգության իրավունքի վկայագիր/ և Յուրիկ Վանյայի Սահակյանի բնակելի տան զբաղեցրած և դրա սպասարկման համար անհրաժեշտ հողամասը ընդգրկված չէ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողամասերի ցանկում, ղեկավարվելով «Իրավունքը հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ հաստատված անշարժ գույքի՝ ըստ դրա գտնվելու վայրի հասցեավորման, ինչպես նաև անշարժ գույքի հասցեների ռեստրի ստեղծման և վարման կարգի 28-րդ կետով, 29-րդ կետի 4-րդ ենթակետով և 53-րդ կետով

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ` 1.Հայաստանի Հանրապետություն Շիրակի մարզ, Արթիկ համայնք, Արթիկ քաղաք Գ․Նժդեհի փողոց 1-ին նրբանցք, 20ա հասցեում գտնվող հողամասին և ամրակայված շենք-շինություններին տրամադրել հասցե՝ Հայաստանի Հանրապետություն Շիրակի մարզ, Արթիկ համայնք, Արթիկ քաղաք Գ․Նժդեհի փողոց 1-ին նրբանցք, 4 բնակելի տուն: 2.Վերականգնել Յուրիկ Վանյայի Սահակյանի հողօգտագործման իրավունքը Հայաստանի Հանրապետություն Շիրակի մարզ, Արթիկ համայնք, Արթիկ քաղաք Գ․Նժդեհի փողոց 1-ին նրբանցք, 4 հասցեում գտնվող բնակելի տան զբաղեցրած և սպասարկման համար անհրաժեշտ օրինական 0,06834հա մակերեսով հողամասի չափով՝ ճանաչելով նրա սեփականության իրավունքը 0,06834հա մակերեսով հողամասի և դրա վրա գտնվող շենք-շինությունների նկատմամբ: 3.Հողամասում 2001 թվականից հետո առկա է կառուցված ինքնակամ շինություն: 4.Հողամասի սահմանները որոշվում են Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի, Արթիկ համայնքի ղեկավարի կողմից հաստատված հատակագծով: 5.Որոշման կատարման հսկողությունը դնել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի, Արթիկի համայնքապետարանի քաղաքաշինության և հողաշինության բաժնի վրա: 6․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Յուրիկ Վանյայի Սահակյանին օրենքով սահմանված կարգով իրազեկելու հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՆԱՆԻԿ ՈՍԿԱՆՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) ԳԱՅԱՆԵ ՌԵՀԱՆՅԱՆ   Արկադի Գրիգորյան   Նարեկ Սահակյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝eaad0519-0ef8-4961-a547-0d08ec4dd589



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ազատության հր. 1
(0244)5 20-21
artikmun@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 53002393@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԹԻԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner