Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 41.1-րդ կետի դրույթով՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանին ՈՐՈՇՈՒՄ
1․ Սահմանել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի վարչական տարածքում տեխնիկական և հատուկ նշանակության հրավառության իրականացման թույլատրելի վայրերը, պահանջներն ու պայմանները.
1) Տեխնիկական և հատուկ նշանակության հրավառություն թույլատրվում է իրականացնել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի հուշահամալիրի տարածքում:
2) Տեխնիկական և հատուկ նշանակության հրավառություններ իրականացնելը պահանջում է հատուկ գիտելիքներ և հմտություն, կատարողների /օգտագործողների/ համապատասխան որակավորում և /կամ/ տեխնիկական սարքավորումների որոշակի պայմանների ապահովում: |